Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 72։1-20

Սողոմոնի մասին։ 72  Ո՛վ Աստված, սովորեցրո՛ւ քո դատավճիռները թագավորին+ Եվ քո արդարությունը՝ թագավորի որդուն+։   Թող նա քո ժողովրդի դատը արդարությամբ պաշտպանի+ Եվ ընկճվածների դատը՝ քո դատավճիռների համաձայն+։   Թող լեռներն ու բլուրները Արդարության միջոցով խաղաղություն բերեն ժողովրդին+։   Թող նա տեսնի ժողովրդի մեջ ընկճվածների դատը+, Փրկի աղքատների որդիներին Եվ ջարդի զրկողներին։   Նրանք կվախենան քեզանից այնքան ժամանակ, քանի դեռ կան+ Արևն ու լուսինը՝ սերնդից սերունդ+։   Նա վայր կգա, ինչպես անձրևը՝ հնձած խոտի վրա+, Ինչպես հորդառատ անձրևը, որ ոռոգում է երկիրը+։   Նրա օրերում արդարը կծաղկի+, Եվ խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի+։   Նա հպատակներ կունենա ծովից մինչև ծով+ Եվ Գետից*+ մինչև երկրի ծայրերը+։   Նրա առջև կխոնարհվեն անջուր վայրերում բնակվողները+, Եվ նրա թշնամիները հողը կլիզեն+։ 10  Թարսիսի և կղզիների թագավորները+ Տուրք կվճարեն+։ Սաբայի և Սեբայի թագավորներն Ընծաներ կմատուցեն+։ 11  Բոլոր թագավորները մինչև գետին կխոնարհվեն նրա առաջ+, Բոլոր ազգերը կծառայեն նրան+։ 12  Որովհետև նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում+, Նաև ընկճվածին և օգնական չունեցողին+։ 13  Նա կխղճա աղքատին ու խեղճին+ Եվ աղքատների հոգին կփրկի+։ 14  Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին, Նրանց արյունը թանկարժեք կլինի նրա աչքերում+։ 15  Թող նա ապրի+, և թող նրան Սաբայի ոսկուց տան+։ Թող աղոթք անեն նրա համար ամեն ժամանակ. Եվ թող ամեն օր նա օրհնյալ լինի+։ 16  Ցորենի առատություն կլինի երկրի վրա+, Նույնիսկ սարերի գլուխների վրա+։ Թագավորի բերքը այնքան մեծ կլինի, որքան որ Լիբանանի անտառն է+, Եվ քաղաքներում մարդիկ կշատանան, ինչպես երկրի խոտը+։ 17  Թող նրա անունը լինի հավիտյան+. Որքան ժամանակ որ արևը լինի, այնքան ժամանակ թող նրա անունը մնա, Եվ մարդիկ թող նրանով օրհնվեն+։ Թող բոլոր ազգերը երջանիկ անվանեն նրան+։ 18  Օրհնյալ լինի Եհովա Աստվածը՝ Իսրայելի Աստվածը+, Միայն նա է զարմանահրաշ գործեր անում+։ 19  Հավիտյան օրհնյալ լինի նրա փառավոր անունը+, Թող նրա փառքը ամբողջ երկիրը լցնի+։ Ամեն և ամեն։ 20  Վերջացան Հեսսեի+ որդու՝ Դավթի աղոթքները։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Եփրատից։