Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 71։1-24

71  Քեզ մոտ եմ, ո՛վ Եհովա, ապաստան գտել+։Թող որ երբեք չամաչեմ+։   Քո արդարությամբ փրկի՛ր և ազատի՛ր ինձ+։Ականջդ դեպի ի՛նձ խոնարհեցրու և փրկի՛ր ինձ+։   Քարե ամրո՛ց եղիր ինձ համար, որ միշտ այնտեղ մտնեմ+։Հրամայիր փրկե՛լ ինձ+,Քանի որ դու ես իմ վեմը և իմ ամրոցը+։   Ո՛վ իմ Աստված, ազատի՛ր ինձ ամբարշտի ձեռքից+,Անարդարություն ու դաժանություն գործողի ձեռքից+։   Դո՛ւ ես իմ հույսը+, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, իմ ապավենը մանկությունիցս ի վեր+։   Քեզ վրա հենվեցի դեռ մորս արգանդից+.Մորս որովայնից դու ինձ դուրս բերիր+։Քեզ եմ ես միշտ գովաբանում+։   Հրաշքի պես եղա շատ մարդկանց համար+,Բայց դու ես իմ ամուր ապաստանը+։   Բերանս լեցուն է քո գովաբանությամբ+,Ամբողջ օրը քո փառահեղության մասին եմ պատմում+։   Ծերության ժամանակ ինձ դեն մի՛ նետիր+,Ուժս պակասելիս ինձ մի՛ լքիր+։ 10  Թշնամիներս խոսում են իմ մասին+,Եվ հոգիս հսկողները խորհուրդ են անում միասին+ 11  Ու ասում. «Աստված թողել է նրան+։Հետապնդե՛ք ու բռնե՛ք նրան, քանի որ ազատող չկա»+։ 12  Ո՛վ Աստված, հեռու մի՛ մնա ինձանից+։Ո՛վ իմ Աստված, շտապիր ինձ օգնության հասնել+։ 13  Թող ամաչեն, թող կորչեն իմ հոգուն հակառակվողները+,Թող նախատինքով ու ամոթով ծածկվեն ինձ չարիք կամեցողները+։ 14  Բայց ես միշտ քեզ կսպասեմ+Եվ ավելի ու ավելի քեզ կգովաբանեմ։ 15  Բերանս կպատմի քո արդարության մասին+,Ողջ օրը կպատմեմ քո տված փրկության մասին+,Որովհետև ես դրանց թիվը չգիտեմ+։ 16  Ես կգամ ու կպատմեմ քո մեծամեծ զորության մասին+, ո՛վ Գերիշխան+ Տեր Եհովա,Կխոսեմ քո արդարության, միմիայն քո արդարության մասին+։ 17  Ո՛վ Աստված, դու սովորեցրել ես ինձ դեռևս իմ մանկությունից+.Մինչև հիմա ես քո զարմանահրաշ գործերի մասին եմ պատմում+։ 18  Մի՛ լքիր ինձ, նույնիսկ երբ ծերանամ և ալևոր դառնամ, ո՛վ Աստված+,Որպեսզի քո բազկի մասին պատմեմ հաջորդ սերնդին+Եվ քո հզորության մասին՝ բոլոր նրանց, որ պիտի գան+։ 19  Քո արդարությունը, ո՛վ Աստված, մինչև բարձունքն է+։Այն մեծ գործերում, որ արել ես դու+,Աստվա՛ծ, ո՞վ կա քեզ նման+։ 20  Քանի որ ինձ տեսնել տվիր շատ վիշտ ու նեղություն+,Կենդանացրո՛ւ ինձ նորից+Եվ ջրերի անդունդներից ինձ դարձյալ հանի՛ր+։ 21  Ավելի՛ն դարձրու իմ մեծությունը+,Շրջապատի՛ր ինձ քո պաշտպանությամբ ու մխիթարի՛ր+։ 22  Տավիղով ես կգովերգեմ քեզ+,Կգովաբանեմ քո ճշմարտությունը, ո՛վ իմ Աստված+։Քնարով սաղմոս կերգեմ քեզ, ո՛վ Իսրայելի Սուրբ+։ 23  Երբ քեզ սաղմոս երգեմ, պիտի ցնծան իմ շուրթերը+Եվ իմ հոգին, որին դու փրկել ես+։ 24  Իմ լեզուն ամբողջ օրը քո արդարության մասին պիտի խոսի+,Որովհետև ինձ չարիք կամեցողներն ամաչեցին և շփոթության մեջ ընկան+։

Ծանոթագրություններ