Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 7։1-17

Դավթի ողբերգը, որը նա երգեց Եհովայի համար բենիամինցի Քուշի խոսքերի պատճառով։ 7  Ո՜վ իմ Աստված Եհովա+, քեզ մոտ եմ ես ապաստան գտել+։ Փրկի՛ր և ազատի՛ր ինձ իմ բոլոր հալածողներից+,   Որպեսզի ոչ ոք առյուծի պես հոգիս չհոշոտի+, Չհափշտակի ինձ, երբ ազատող չկա+։   Ո՜վ իմ Աստված Եհովա, եթե ես արել եմ այս բանը+, Եթե անիրավություն կա իմ ձեռքերում+,   Եթե ես չարով եմ հատուցել ինձ վարձատրողին+, Կամ եթե կողոպտել եմ ինձ հետ ապարդյուն թշնամություն անողին+,   Թող թշնամին հալածի իմ հոգին+, Թող հասնի ու կոխկռտի իմ կյանքը գետնի վրա Եվ իմ փառքը հողի մեջ բնակեցնի։ (Սելա)   Վե՛ր կաց, ո՛վ Եհովա, քո բարկությամբ+, Ե՛լ ինձ թշնամություն անողների կատաղի պոռթկումների դեմ+ Եվ արթնացի՛ր ինձ համար+, որովհետև դու կարգադրել ես, որ արդար դատաստան ի գործ դրվի+։   Թող քո շուրջը խմբվեն ժողովված ազգերը, Հե՛տ դարձիր դեպի բարձունքը և դո՛ւրս եկ նրանց դեմ։   Եհովան դատավճիռ է հռչակելու ժողովուրդներին+։ Դատի՛ր ինձ, ո՛վ Եհովա, իմ մեջ եղած արդարության+ Եվ անարատության համեմատ+։   Խնդրո՛ւմ եմ, թող վերջ գտնի ամբարիշտների չարությունը+, Իսկ արդարին դու հաստատիր+. Արդար+ Աստվածը քննում է սիրտն+ ու երիկամները*+։ 10  Իմ վահանը Աստծուց է+՝ սրտով ուղիղների+ Փրկչից։ 11  Աստված արդար Դատավոր է+, Եվ Աստված ամեն օր հանդիմանում է։ 12  Եթե մարդը չարությունից հետ չդառնա+, Նա կսրի իր սուրը+, Կլարի իր աղեղը ու կպատրաստի արձակելու+։ 13  Նա կպատրաստի մահվան գործիքները+, Իր նետերը կրակոտ կդարձնի+։ 14  Ահա մեկը, որ հղի է չարությամբ+, Նա չարիքով է հղիացած և պատրաստ է ստություն ծնելու+։ 15  Նա մի հոր է փորել ու խորացրել+, Բայց իր փորած փոսի մեջ ի՛նքն է ընկնելու+։ 16  Նրա չարությունը իր գլխին է հետ դառնալու+, Եվ նրա բռնությունը իր գլխի գագաթին է իջնելու+։ 17  Ես կգովաբանեմ Եհովային իր արդարության համար+ Եվ սաղմոս կերգեմ Բարձրյալ+ Եհովայի անվան համար+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «խորին զգացմունքները»։