Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 69։1-36

Նվագավարին։ Շուշաններ+։ Դավթի սաղմոսը։ 69  Փրկի՛ր ինձ, ո՛վ Աստված, որովհետև ջրերը մինչև իսկ իմ հոգուն հասան+։   Ընկղմվեցի ցեխի մեջ, որտեղ կանգնելու համար հատակ չկա+։ Խոր ջրերի մեջ մտա, Եվ հորձանքը տարավ ինձ+։   Հոգնել եմ կանչելուց+։ Կոկորդս չորացել է։ Աչքերս նվաղել են իմ Աստծուն սպասելուց+։   Առանց պատճառի ինձ ատողները գլխիս մազերից ավելի շատ են դարձել+։ Շատացել են ինձ լռության մատնել ցանկացողները, որ առանց պատճառի թշնամացել են ինձ+։ Ինչ որ չեմ գողացել, այն պետք է վճարեմ։   Ո՛վ Աստված, դու գիտես իմ հիմարությունը, Եվ քեզանից ծածուկ չեն իմ հանցանքները+։   Թող իմ պատճառով չամաչեն քեզ հուսացողները+, Ո՛վ Գերիշխան Տեր, Զորքերի՛ Տեր Եհովա+։ Թող իմ պատճառով ամոթ չզգան քեզ փնտրողները+, Ո՛վ Իսրայելի Աստված+։   Քեզ համար նախատինք կրեցի+, Ամոթը ծածկել է իմ երեսը+։   Ես օտարի պես եմ դարձել իմ եղբայրների համար+ Եվ անծանոթ՝ իմ մոր որդիների համար+։   Որովհետև քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը կերավ ինձ+, Եվ քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան+։ 10  Ես լաց եղա, և հոգիս ծոմ պահեց+, Բայց դա նախատինք եղավ ինձ+։ 11  Երբ քուրձ հագա որպես հանդերձ, Առակ+ դարձա նրանց համար։ 12  Դարպասի մոտ նստողները սկսեցին խոսել իմ մասին+, Եվ ոգելից խմիչքներ խմողների երգերի նյութը դարձա+։ 13  Բայց իմ աղոթքը, ո՛վ Եհովա, քեզ է ուղղված+ Ընդունելի ժամանակ, ո՛վ Աստված+։ Քո մեծ սիրառատ բարությամբ պատասխանի՛ր և ցո՛ւյց տուր ինձ, որ դու իսկական փրկիչ ես+։ 14  Հանի՛ր ինձ ցեխից, որ չխորտակվեմ+։ Թող որ ազատվեմ ինձ ատողներից+ ու խոր ջրերից+։ 15  Թող որ ջրերի հորձանքը ինձ չտանի+, Եվ անդունդը ինձ կուլ չտա, Ոչ էլ ջրհորը իր բերանը փակի ինձ վրա+։ 16  Պատասխա՛ն տուր ինձ, ո՛վ Եհովա, որովհետև բարի է քո նվիրված սերը+։ Քո ողորմության շատության համեմատ ուշադրությո՛ւն դարձրու ինձ+ 17  Եվ երեսդ մի՛ ծածկիր քո ծառայից+։ Շտապի՛ր պատասխանել ինձ, քանի որ ես անչափ նեղված եմ+։ 18  Մոտեցի՛ր իմ հոգուն, փրկի՛ր նրան+. Թշնամիներիցս ազատի՛ր ինձ+։ 19  Դու գիտես իմ կրած նախատինքը, ամոթն ու անարգանքը+։ Բոլոր ինձ թշնամություն անողները քո առջևում են+։ 20  Նախատինքը կոտրել է սիրտս, վերքս անդարմանելի է+։ Ցավակցողի սպասեցի, բայց չկար+, Մխիթարող փնտրեցի, բայց չգտա+։ 21  Կերակուրի փոխարեն ինձ թունավոր խոտ տվեցին+, Եվ երբ ծարավ էի, փորձեցին ինձ քացախ խմեցնել+։ 22  Թող նրանց սեղանը իրենց առջև որոգայթ դառնա+, Եվ ինչը որ նրանց բարօրությանը պետք է ծառայի՝ թակարդ+։ 23  Թող նրանց աչքերը մթագնեն, որ չտեսնեն+, Եվ նրանց մեջքը միշտ դողացրու+։ 24  Թափի՛ր նրանց վրա քո դատապարտությունը+, Եվ թող քո բորբոքված բարկությունը հասնի նրանց+։ 25  Թող նրանց պարսպապատ բանակատեղը ամայի դառնա+, Նրանց վրաններում թող բնակվող չլինի+. 26  Որովհետև նրանք հետապնդեցին նրան, ում ինքդ հարվածեցիր+, Եվ պատմում են նրանց ցավերի մասին, ում ինքդ խոցեցիր։ 27  Անօրենությո՛ւն ավելացրու նրանց անօրենության վրա+, Եվ թող նրանք արդար չհամարվեն քո կողմից+։ 28  Թող ջնջվեն նրանք ողջերի գրքից+ Եվ չգրվեն արդարների հետ+։ 29  Բայց ես ընկճված եմ ու ցավի մեջ եմ+։ Թող քո ուղարկած փրկությունը, ո՛վ Աստված, պահպանի ինձ+։ 30  Ես երգով կգովաբանեմ Աստծու անունը+ Եվ գոհություն մատուցելով՝ կմեծարեմ նրան+։ 31  Սա Եհովային ավելի հաճելի կլինի, քան ցուլը+, Քան մատղաշ ցուլը՝ եղջերավոր ու երկկճղակավոր+։ 32  Հեզերը կտեսնեն դա և կուրախանան+։ Ո՛վ Աստծուն փնտրողներ, թող ապրի ձեր սիրտը+, 33  Որովհետև Եհովան լսում է աղքատներին+ Եվ չի արհամարհի գերի ընկած իր ժողովրդին+։ 34  Թող երկինքն ու երկիրը գովաբանեն նրան+, Ծովերը և նրանցում բոլոր շարժվողները+, 35  Որովհետև Աստված կփրկի Սիոնը+ Եվ կկառուցի Հուդայի քաղաքները+։ Նրանք կբնակվեն այնտեղ և կտիրեն այդ երկրին+։ 36  Նրա ծառաների զավակները կժառանգեն այն+, Եվ նրա անունը սիրողները այնտեղ կբնակվեն+։

Ծանոթագրություններ