Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Ընտրել լեզուն Հայերեն

Սաղմոս 68։1-35

Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Երգ։ 68  Թող Աստված վեր կենա+, թող նրա թշնամիները ցրվեն+,Եվ թող որ նրա առաջից փախչեն նրան ատողները+։   Ինչպես որ ծուխն է ցրվում, այդպես ցրիր նրանց+,Ինչպես որ մոմն է հալվում կրակից+,Այդպես թող ամբարիշտները կորչեն Աստծու առաջից+։   Իսկ արդարները թող ուրախանան+,Թող հրճվեն Աստծու առաջ+Եվ թող ցնծան բերկրությամբ+։   Գովերգե՛ք Աստծուն, սաղմո՛ս երգեք նրա անվանը+,Գովերգեք Նրան, ով ձի հեծած անցնում է անապատի միջով+.Յահ* է նրա անունը+, ցնծացե՛ք նրա առաջ։   Որբերի* հայր և այրիների դատավոր է+Աստված իր սուրբ բնակավայրում+։   Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ+։Նա գերիներին ազատում է և բարեկեցություն է շնորհում+,Բայց կամակորները չոր երկրում կբնակվեն+։   Ո՛վ Աստված, երբ դու առաջնորդում էիր քո ժողովրդին+,Երբ անցնում էիր անապատի միջով+, (սելա)   Երկիրը ցնցվեց+,Եվ երկինքը շաղ կաթեցրեց Աստծու առաջ+։Այս Սինա լեռը ցնցվեց+ Աստծու՝ Իսրայելի Աստծու+ առաջ։   Հորդառատ անձրև տեղացրիր, ո՛վ Աստված+,Երբ քո ժառանգությունը ուժասպառ էր, դու ուժ տվեցիր նրան+։ 10  Նրանք բնակվեցին քո ճամբարում+՝ վրանների մեջ+,Որը քո բարությամբ պատրաստեցիր կեղեքվածի համար, ո՛վ Աստված+։ 11  Եհովան տալիս է խոսքը+.Բարի լուրը պատմող կանայք մեծ բանակ են+։ 12  Փախչում են զորքերի թագավորները, փախչում+,Բայց տանը նստած կինը ստանում է ավարի իր բաժինը+։ 13  Թեև պառկած մնացիք ճամբարի մոխրակույտերի մեջ,Սակայն աղավնու թևեր կունենաք՝ արծաթապատ,Եվ նրա փետուրները՝ դեղնականաչավուն ոսկով պատված+։ 14  Երբ Ամենակարողը թագավորներին ցրեց այն երկրում+,Սկսեց ձյուն տեղալ Սելմոնի+ վրա։ 15  Բասանի+ լեռնային շրջանը* Աստծու լեռն է+.Բասանի լեռնային շրջանը բազմագագաթ լեռ է+։ 16  Ո՛վ դուք, լեռնագագաթնե՛ր, ինչո՞ւ եք նախանձով նայումԱյն լեռանը, որի վրա Աստված ուզեց բնակվել+։Եհովան հավիտյան այնտեղ պիտի բնակվի+։ 17  Աստծու մարտակառքերը տասը հազար են, հազար հազարավորներ+։Եհովան Սինա լեռից եկել է սուրբ վայրը+։ 18  Դու վեր ելար բարձունքը+,Գերիներ վերցրիր+,Մարդկանց տեսքով պարգևներ վերցրիր+,Այո՛, նույնիսկ կամակորներին+, որ բնակվես նրանց մեջ+, ո՛վ Յահ, Աստվա՛ծ։ 19  Օրհնյալ լինի Եհովան, որ ամեն օր կրում է մեր բեռը+,Օրհնյալ լինի մեր փրկության ճշմարիտ Աստվածը+։ (Սելա) 20  Ճշմարիտ Աստվածը մեզ համար փրկություն տվող Աստված է+.Գերիշխան+ Տիրոջ՝ Եհովայի ձեռքում է մահվանից ազատվելու ելքը*+։ 21  Արդարև, Աստված պիտի փշրի իր թշնամիների գլուխը+,Նաև մազոտ գագաթը նրա, ով քայլում է իր հանցավոր ճանապարհով+։ 22  Եհովան ասում է. «Բասանից ես հետ կբերեմ նրանց+,Հետ կբերեմ ծովի խորքերից+, 23  Որ ոտքդ արյան մեջ լվանաս+,Եվ շներիդ լեզուն թշնամիների արյունը լիզի»+։ 24  Նրանք տեսան քո երթը, ո՛վ Աստված+,Իմ Աստծու՝ իմ Թագավորի երթը դեպի սուրբ վայրը+։ 25  Առջևից երգիչներն էին գնում, հետևից՝ լարային գործիքներ նվագողները+,Իսկ նրանց մեջտեղում դափ+ զարկող կույս աղջիկներն էին։ 26  Ժողովված բազմության մեջ օրհնե՛ք Աստծուն՝ Եհովային+,Դո՛ւք, որ Իսրայելի Աղբյուրից եք+։ 27  Փոքր Բենիամինը հպատակեցնում է նրանց+,Հուդայի իշխանները՝ իրենց աղմկոտ բազմությամբ,Զաբուղոնի իշխանները և Նեփթաղիմի իշխանները+։ 28  Քո Աստվածը հրամայեց, որ քեզ զորություն տրվի+։Զորությո՛ւն ցույց տուր, ո՛վ Աստված, ինչպես որ արել ես մեզ համար+։ 29  Երուսաղեմում գտնվող քո տաճարի համար+Թագավորները ընծաներ կբերեն քեզ+։ 30  Սաստի՛ր եղեգների մեջ բնակվող գազանին+, ցլերի երամակին+Ժողովուրդների երինջների հետ, որոնք կոխկռտում են արծաթը+։Նա ցրեց այն ժողովուրդներին, որոնք սիրում են կռվել+։ 31  Բրոնզե իրեր կգան Եգիպտոսից+։Քուշն* իսկույն իր ձեռքերը Աստծուն կմեկնի ընծաներով+։ 32  Ո՛վ երկրի թագավորություններ, գովերգե՛ք Աստծուն+,Սաղմո՛ս երգեք Եհովայի համար, (սելա) 33  Նրան, որ հեծնում է հինավուրց երկինքների երկնքի վրա+։Լսեցե՛ք։ Նա կանչում է իր հզոր ձայնով+։ 34  Ընդունե՛ք, որ Աստված մեծ զորություն ունի+։Իսրայելի վրա է նրա մեծությունը, և նրա զորությունը ամպերի մեջ է+։ 35  Աստված ակնածանք է ներշնչում, երբ դուրս է գալիս իր վեհապանծ սրբարանից+։Նա Իսրայելի Աստվածն է, որ ուժ և զորություն է տալիս ժողովրդին+։Թող օրհնյա՛լ լինի Աստված+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ելք 15։2-ի ծնթ. և հավելված 1։
Բռց.՝ «անհայր տղաների»։
Կամ՝ «լեռը»։
Սա կարող է վերաբ. նաև հարությանը։
LXXVg-ում՝ «Եթովպիան»։