Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 65։1-13

Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Երգ։ 65  Դու արժանի ես գովաբանության, արժանի, որ քո առաջ լուռ կանգնեն Սիոնում+, ո՛վ Աստված, Քեզ տրված երդումը կկատարվի+։   Ո՜վ աղոթքներ Լսող, ամեն մարմին քեզ մոտ է գալու+։   Անօրենությունները տիրում են ինձ վրա+։ Մեր հանցանքները դու ներելու ես+։   Երջանիկ է այն մարդը, որին դու ընտրում ես և քեզ ես մոտեցնում+, Որպեսզի քո գավիթներում բնակվի+։ Մենք պիտի հագենանք քո տան+՝ Քո սուրբ տաճարի+ բարիքներով։   Արդարության՝ վախ ներշնչող գործերով դու կպատասխանես մեզ+, Ո՜վ մեր փրկության Աստված+, Ո՜վ Վստահություն՝ երկրի բոլոր սահմանների և հեռավոր ծովաբնակների+։   Նա իր ուժով հաստատում է լեռները+ Եվ, արդարև, զորությամբ է գոտևորվում+։   Հանդարտեցնում է ծովերի շառաչը+, Շառաչը ալիքների և իրարանցումը ազգերի+։   Երկրի հեռավոր ծայրերի բնակիչները կվախենան քո նշաններից+։ Այգաբացին ու մայրամուտին դու ցնծության ձայներ ես արձակել տալիս+։   Երկրի հանդեպ քո հոգածությունն ես ցույց տալիս, որ լիացնես այն+, Դու առատապես հարստացնում ես այն։ Աստծուց դուրս եկող աղբյուրը ջրով լեցուն է+։ Դու այնպես ես անում, որ նրանց ցորենը բերք տա+. Այս ձևով երկիրը բերքառատ ես դարձնում+։ 10  Նրա ակոսները ոռոգվում են, նրա կոշտերը հարթվում են+, Հորդառատ անձրևներով դու փափկեցնում ես այն, օրհնում ես նրա ընձյուղները+։ 11  Դու պսակում ես տարին քո բարիքներով+, Եվ քո հետքերից պարարտություն է կաթում+։ 12  Անապատային վայրերի արոտները խոնավություն են կաթեցնում+, Եվ բլուրներն ուրախությամբ են գոտևորվում+։ 13  Արոտները զգեստավորվում են հոտերով+, Եվ դաշտերը ցորենով+ են ծածկվում։ Նրանք ցնծությամբ բացականչում են. այո՛, նրանք երգում են+։

Ծանոթագրություններ