Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 64։1-10

Նվագավարին։ Դավթի երգը։ 64  Լսի՛ր, ո՛վ Աստված, իմ ձայնը, երբ տագնապած եմ+։ Թշնամու պատճառած ահից պահպանի՛ր իմ կյանքը+։   Ծածկի՛ր ինձ չարագործների գաղտնի խորհած դավերից+, Անօրենություն գործողների ամբոխներից+,   Որոնք սրի պես սրում են իրենց լեզուն+ Եվ պատրաստում են իրենց նետը՝ դառը խոսքը+,   Որպեսզի թաքստոցներից նետահարեն անարատին+։ Նրանք հանկարծակի նետահարում են նրան ու չեն վախենում+։   Նրանք համառորեն դիմում են չարախոսության+, Խոսում են այն մասին, որ գաղտնի թակարդներ լարեն+, Եվ ասում են. «Ո՞վ է տեսնում դրանք»+։   Նրանք անարդար բաներ են խորհում+, Թաքցնում են լավ մտածված խորամանկ հնարքներ+։ Խորն է յուրաքանչյուրի ներսը, նրա սիրտը+։   Բայց Աստված նետերով հանկարծակի կհարվածի նրանց+, Եվ նրանք կվիրավորվեն+։   Նրանց պատճառով ուրիշը կսայթաքի+, Բայց նրանց լեզուն հենց իրենց դեմ կուղղվի+։ Բոլոր նրանց տեսնողները կտարուբերեն իրենց գլուխները+,   Եվ բոլոր մարդիկ կվախենան+։ Նրանք Աստծու գործերի մասին կպատմեն+ Եվ կըմբռնեն նրա գործը+։ 10  Արդարը Եհովայով կուրախանա և ապաստան կգտնի նրա մոտ+, Բոլոր սրտով ուղիղները պիտի պարծենան+։

Ծանոթագրություններ