Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 63։1-11

Դավթի երգը։ Երբ նա Հուդայի անապատում էր գտնվում+։ 63  Ո՛վ Աստված, դու իմ Աստվածն ես, ես քեզ եմ փնտրում+։ Հոգիս ծարավ է քեզ+։ Մարմինս ուժասպառ է եղել քեզ փափագելով Չոր ու ցամաքած երկրում, որտեղ ջուր չկա+։   Այսպես ես նայեցի քեզ սուրբ վայրում+՝ Տեսնելով քո զորությունն ու փառքը+։   Որովհետև քո սիրառատ բարությունը կյանքից ավելի լավ է+. Շուրթերս քեզ պիտի գովեն+։   Այսպես կօրհնեմ քեզ իմ ողջ կյանքի ընթացքում+, Քո անունով կբարձրացնեմ իմ ձեռքերը+։   Ասես ամենալավ՝ պարարտ կտորներով կշտացել է հոգիս+, Եվ բերանս ցնծության շուրթերով քեզ է գովաբանում+։   Երբ հիշում եմ քեզ իմ անկողնում+, Գիշերվա պահերին* քո մասին եմ խորհում+,   Որովհետև դու ինձ օգնության հասար+, Եվ թևերիդ հովանու տակ ես կցնծամ ուրախությունից+։   Ամենուրեք հոգիս քեզ է հետևում+. Քո աջ ձեռքը ամուր պահում է ինձ+։   Իսկ նրանք, ովքեր փնտրում են հոգիս, որ կործանեն այն+, Կիջնեն երկրի խորունկ տեղերը+։ 10  Նրանք սրի իշխանությանը կհանձնվեն+, Աղվեսների բաժին կդառնան+։ 11  Բայց թագավորը Աստծով պիտի ուրախանա+։ Նրանով երդվող ամեն ոք պիտի պարծենա+, Որովհետև սուտ խոսողների բերանը պիտի պապանձվի+։

Ծանոթագրություններ

Դավիթ թագավորի ժամանակներում իսրայելացիները գիշերը բաժանում էին երեք մասերի։ Գիշերվա առաջին պահը տևում էր ժ. 18։00-ից մինչև 22։00, երկրորդը՝ 22։00-ից մինչև 2։00, իսկ երրորդը՝ 2։00-ից մինչև առավոտվա ժ. 6։00։