Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 61։1-8

Նվագավարին։ Լարային նվագարաններով։ Դավթի սաղմոսը։ 61  Լսի՛ր, ո՛վ Աստված, իմ աղերսանքը+։Ուշադրությո՛ւն դարձրու իմ աղոթքին+։   Երկրի ծայրից ես քեզ կաղաղակեմ, երբ սիրտս թուլանա+։Հանի՛ր ինձ բարձր ժայռի վրա+։   Որովհետև դու ապաստան ես դարձել ինձ համար+,Ամուր աշտարակ՝ թշնամու երեսի առաջ+։   Քո խորանում ես հյուր կլինեմ հավիտյան+,Ապաստան կգտնեմ՝ թաքնվելով քո թևերի տակ+։ (Սելա)   Որովհետև դու, ո՛վ Աստված, լսեցիր իմ խոստումները+։Դու տվեցիր ինձ քո անունից վախեցողների ժառանգությունը+։   Օրեր կավելացնես թագավորի օրերի վրա+,Նրա տարիները կլինեն շատ սերունդների տարիների պես+։   Նա հավիտյան կապրի Աստծու առաջ+.Սիրառատ բարություն և ճշմարտություն ուղարկիր, որ պահպանեն նրան+։   Այսպես սաղմոս կերգեմ քո անվանը հավիտյան+,Որպեսզի խոստումներս ամեն օր կատարեմ+։

Ծանոթագրություններ