Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 60։1-12

Նվագավարին։ «Հիշեցման շուշան»։ Միքթամ*։ Դավթի սաղմոսը։ Ուսուցանելու համար+։ Երբ նա կռվեց Արամ-Նահարայիմի և Արամ-Զոբայի հետ, և Հովաբը վերադարձավ ու Աղի հովտում հարվածեց Եդոմին՝ կոտորելով տասներկու հազար մարդ+։ 60  Ո՛վ Աստված, դու մերժեցիր մեզ, դու ճեղքեցիր մեր շարքերը+. Դու բարկությամբ բորբոքվեցիր։ Վերականգնի՛ր մեզ+։   Դու երկիրը ցնցեցիր ու պատռեցիր նրան+։ Բուժի՛ր նրա կոտրվածքները, որովհետև նա երերում է+։   Դու քո ժողովրդին նեղություն տեսնել տվեցիր+։ Մեզ գինի խմեցրիր, որից մենք օրորվում ենք+։   Քեզանից վախեցողներին դու ազդանշան+ տվեցիր, Որ նրանք խույս տալով փախչեն նետերից։ (Սելա)   Որպեսզի քո սիրելիներն ազատվեն+, Փրկի՛ր քո աջ ձեռքով և պատասխա՛ն տուր մեզ+։   Աստված խոսեց իր սրբության մեջ+. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը որպես բաժին պիտի տամ+ Եվ Սոկքոթի հարթավայրը պիտի չափեմ+։   Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն+, Եփրեմը ամրոցն է իմ առաջնորդի, Հուդան իմ գավազանն է*+։   Մովաբը իմ լվացվելու ամանն է+։ Եդոմի վրա կգցեմ իմ սանդալները+։ Փղշտացիների երկրի վրա կբացականչեմ հաղթանակած»+։   Ո՞վ է տանելու ինձ պաշարված քաղաքը+։ Ո՞վ է առաջնորդելու ինձ մինչև Եդոմ+։ 10  Մի՞թե դու չես, ո՛վ Աստված, որ մերժել ես մեզ+ Եվ մեր զորքերի հետ դուրս չես գալիս իբրև Աստված+։ 11  Օգնի՛ր մեզ, որ դուրս գանք նեղության միջից+, Քանի որ զուր է մարդուց սպասվող փրկությունը+։ 12  Մենք Աստծուց ենք զորություն ստանալու+, Եվ նա ինքն է ոտնակոխ անելու մեր թշնամիներին+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 16-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։
Եբր. բառը նշ. է երկար ցուպ, որը խորհրդանշ. է ղեկավարի հրամաններ տալու իրավունքը։