Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 6։1-10

Նվագավարին։ Լարային նվագարաններով։ Ցածր օկտավա+։ Դավթի երգը։ 6  Ո՛վ Եհովա, մի՛ հանդիմանիր ինձ քո բարկությամբ+ Եվ մի՛ ուղղիր ինձ քո զայրույթով+։   Ցո՛ւյց տուր ինձ քո հաճությունը, ո՛վ Եհովա, որովհետև թառամում եմ ես+, Բուժի՛ր ինձ+, Եհո՛վա, որովհետև ոսկորներս սարսռում են։   Հոգիս սաստիկ խռովված է+, Եվ դու, Եհո՛վա, մինչև ե՞րբ պիտի սպասես+։   Դարձի՛ր+, ո՛վ Եհովա, ազատի՛ր իմ հոգին+, Փրկի՛ր ինձ հանուն քո սիրառատ բարության+։   Որովհետև մահվան մեջ քեզ հիշել չկա+, Գերեզմանում* ո՞վ կգովերգի քեզ+։   Ես ուժասպառ եմ եղել իմ հառաչանքներից+, Ամբողջ գիշեր արտասուքով թրջում եմ իմ մահիճը+, Արցունքներովս ողողում եմ իմ անկողինը+։   Վշտից տկարացավ աչքս+, Խավարեց ինձ թշնամություն անողների պատճառով+։   Հեռացե՛ք ինձանից, ո՛վ բոլոր չարություն գործողներ+, Որովհետև Եհովան կլսի իմ լացի ձայնը+։   Եհովան կլսի բարեհաճություն ստանալու իմ աղաչանքը+, Եհովան կընդունի իմ աղոթքը+։ 10  Իմ բոլոր թշնամիները խիստ կամաչեն+ ու կզարհուրեն, Նրանք հետ կդառնան և իսկույն կամաչեն+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։