Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 59։1-17

Նվագավարին։ «Մի՛ կործանիր»։ Դավթի սաղմոսը։ Միքթամ*։ Երբ Սավուղը մարդիկ ուղարկեց նրա տունը հսկելու համար, որ սպանեն նրան+։ 59  Ազատի՛ր ինձ իմ թշնամիներից, ո՛վ իմ Աստված+,Պաշտպանի՛ր ինձ իմ դեմ ելնողներից+։   Ազատի՛ր ինձ չարագործներից+Եվ արյուն թափող մարդկանցից փրկի՛ր ինձ։   Որովհետև ահա նրանք դավ են նյութում իմ հոգու դեմ+,Զորեղները հարձակվում են ինձ վրա+Այն դեպքում, երբ ոչ մի հանցանք և ոչ մի մեղք չեմ գործել, ո՛վ Եհովա+։   Թեև ինձ վրա անօրենություն չկա, նրանք վազում են և պատրաստվում+։Վե՛ր կաց, երբ կանչում եմ քեզ, և տե՛ս+։   Ո՛վ Զորքերի Աստված Եհովա, դու Իսրայելի Աստվածն ես+։Զարթնի՛ր և ուշադրությո՛ւն դարձրու բոլոր ազգերին+։Բարեհաճությունդ ցույց մի՛ տուր և ոչ մի չարանենգ դավաճանի+։ (Սելա)   Նրանք վերադառնում են երեկոյան+,Շան նման հաչում են+ ու շրջում ամբողջ քաղաքում+։   Ահա չարախոսում են իրենց բերանով+.Սրեր կան նրանց շուրթերին+,Եվ ասում են. «Ո՞վ է լսում»+։   Բայց դու, ո՛վ Եհովա, կծիծաղես նրանց վրա+,Դու կծաղրես բոլոր ազգերին+։   Ո՛վ իմ Զորություն, հայացքս քեզ է ուղղված+,Որովհետև Աստված է իմ ապահով բարձունքը+։ 10  Աստված, որ սիրառատ բարություն է ցուցաբերում իմ հանդեպ, կդիմավորի ինձ+,Աստված ինձ հաղթանակած նայել կտա իմ թշնամիներին+։ 11  Մի՛ սպանիր նրանց, որ իմ ժողովուրդը չմոռանա այդ+։Քո զորությամբ ստիպի՛ր նրանց թափառել+Եվ տապալի՛ր նրանց, ո՛վ մեր վահան Եհովա+, 12  Իրենց բերանի մեղքի համար և իրենց շուրթերի խոսքի համար+.Եվ թող նրանք բռնվեն իրենց հպարտությամբ+Այն անեծքի ու խաբեության համար, որ շարունակ կրկնում են։ 13  Վե՛րջ տուր նրանց քո բարկությամբ+,Վե՛րջ տուր նրանց, որ էլ չլինեն,Եվ թող իմանան, որ Աստված է իշխում Հակոբի վրա մինչև երկրի ծայրերը+։ (Սելա) 14  Թող երեկոյան վերադառնան նրանք,Թող շան նման հաչեն ու շրջեն ամբողջ քաղաքում+։ 15  Թող թափառեն ուտելու բան գտնելու համար+Եվ թող չկշտանան ու գիշերելու տեղ չգտնեն+։ 16  Իսկ ես կերգեմ քո զորության մասին+Եվ առավոտյան քո սիրառատ բարության մասին կպատմեմ բերկրանքով+,Որովհետև ինձ համար դու ապահով բարձունք ես եղել+Եվ ապաստան՝ իմ նեղության օրը+։ 17  Ո՛վ իմ Զորություն, ես քեզ սաղմոս կերգեմ+,Որովհետև Աստված է իմ ապահով բարձունքը՝ իմ հանդեպ սիրառատ բարություն ցուցաբերող Աստվածը+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 16-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։