Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 54։1-7

Նվագավարին։ Լարային նվագարաններով։ Մասքիլ*։ Դավթի սաղմոսը։ Երբ զիփացիները եկան ու Սավուղին ասացին. «Դու չգիտե՞ս, որ Դավիթը մեզ մոտ է թաքնված»+։ 54  Ո՜վ Աստված, քո անվամբ փրկի՛ր ինձ+ Եվ քո զորությամբ պաշտպանի՛ր իմ դատը+։   Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը+. Ակա՛նջ դիր իմ բերանի խոսքերին+,   Որովհետև օտարները վեր կացան իմ դեմ, Եվ բռնակալները իմ հոգին են փնտրում+։ Նրանք Աստծուն չունեն իրենց աչքի առաջ+։ (Սելա)   Ահա Աստված իմ օգնականն է+. Եհովան նրանց հետ է, ովքեր պահպանում են իմ հոգին։   Նա կհատուցի իմ թշնամիներին՝ իրենց արած չարության համար+. Քո ճշմարտությամբ լռությա՛ն մատնիր նրանց+։   Ես հոժար կամքով զոհեր կմատուցեմ քեզ+։ Կգովերգեմ քո անունը, ո՜վ Եհովա, քանի որ դա է բարին+։   Իմ բոլոր նեղություններից նա ազատեց ինձ+, Եվ աչքերս հաղթանակած նայեցին իմ թշնամիներին+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։