Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 5։1-12

Նվագավարին։ Նեհիլոթ*։ Դավթի երգը։ 5  Ակա՛նջ դիր իմ խոսքերին+, ո՛վ Եհովա,Հասկացի՛ր իմ հառաչանքները։   Ո՛ւշ դարձրու օգնության իմ աղաղակի ձայնին+,Ո՛վ իմ Թագավոր+ և իմ Աստված, որովհետև քեզ եմ աղոթում+։   Ո՛վ Եհովա, առավոտյան դու կլսես իմ ձայնը+,Առավոտյան ես կդիմեմ քեզ ու կսպասեմ+։   Որովհետև դու անօրենությանը հավանություն տվող Աստված չես+,Չարը երբեք չի բնակվի քեզ մոտ+։   Պարծենկոտները չպիտի կանգնեն քո աչքերի առաջ+։Դու ատում ես բոլոր չարիք գործողներին+,   Դու կկործանես սուտ խոսողներին+։Արյուն թափող+ և խաբեբա+ մարդը զզվելի է Եհովային։   Իսկ ես քո մեծ սիրառատ բարության*+ շնորհիվՔո տունը+ կմտնեմ,Եվ քո հանդեպ երկյուղով լցված՝ դեպի քո սուրբ տաճարը կդառնամ ու կխոնարհվեմ+։   Ո՛վ Եհովա, առաջնորդի՛ր ինձ քո արդարության մեջ+՝ պահելով ինձ իմ թշնամիներից+,Քո ճանապարհը հարթի՛ր իմ առջև+։   Որովհետև նրանց բերանում վստահության արժանի ոչինչ չկա+,Նրանց ներսը լիքն է աղետներով+,Նրանց կոկորդը բաց գերեզման է+,Շողոքորթ լեզվով են նրանք խոսում+։ 10  Աստված նրանց հանցավոր կճանաչի+,Նրանք կընկնեն իրենց իսկ ծրագրերի պատճառով+։Իրենց օրինազանցությունների շատության համար թող որ նրանք ցրիվ գան+,Որովհետև ապստամբեցին քո դեմ+։ 11  Բայց բոլոր քեզ մոտ ապաստան գտնողները կուրախանան+,Հավիտյան կցնծան ուրախությունից+։Դու կպաշտպանես նրանց,Եվ քո անունը սիրողները կհրճվեն քեզանով+։ 12  Որովհետև դու կօրհնես արդարին+, ո՛վ Եհովա,Քո հավանությամբ դու կպատես նրանց+, ինչպես մեծ վահանով+։

Ծանոթագրություններ

Եբր. բառ, որի նշ-ը հայտնի չէ։ Կարող է լինել փողային գործիք կամ երաժշտ. ստեղծագործ. անվանում։
Կամ՝ «նվիրված սիրո»։