Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 49։1-20

Նվագավարին։ Կորխի+ որդիների սաղմոսը։ Երգ։ 49  Լսեցե՛ք այս, բոլո՛ր ժողովուրդներ։ Ակա՛նջ դրեք, աշխարհի բոլո՛ր բնակիչներ+,   Մարդկային ցեղի՛ զավակներ ու մարդկա՛նց որդիներ, Թե՛ հարուստներ և թե՛ աղքատներ+։   Բերանս իմաստուն բաներ պիտի խոսի+, Սիրտս հասկացողություն պահանջող բաների մասին պիտի խորհրդածի+։   Ականջս առակներին պիտի խոնարհեցնեմ+, Հանելուկս քնար նվագելով պիտի բացատրեմ+։   Ինչո՞ւ վախենամ չար օրերին+, Երբ ինձ հալածողների անօրենությունները պաշարում են ինձ+։   Ովքեր իրենց ունեցվածքի վրա են հույս դնում+, Եվ ովքեր իրենց մեծամեծ հարստությամբ են պարծենում+,   Նրանցից և ոչ մեկը չի կարող փրկագնով ազատել իր եղբորը+ Եվ ոչ էլ փրկանք տալ Աստծուն նրա համար   (Այնքան բարձր է նրանց հոգու փրկագինը+, Որ դարերով մնում է չվճարված),   Որպեսզի նա ապրի հավիտյան և գերեզմանի փոսը չտեսնի+։ 10  Նա տեսնում է, որ իմաստուններն էլ են մահանում+, Հիմարն ու անխոհեմն էլ իրար հետ կորչում են+ Եվ իրենց ունեցվածքը ուրիշներին են թողնում+։ 11  Իրենց սրտի խորքում նրանք ցանկանում են, որ իրենց տները դարերով մնան+, Իրենց բնակավայրերը՝ սերնդից սերունդ+։ Իրենց հողերը նրանք իրենց անուններով են կոչում+։ 12  Մինչդեռ մարդը, նույնիսկ եթե նա պատվի մեջ է, չի կարող երկար ապրել+, Նա նման է անասուններին, որոնք իսպառ կորչում են+։ 13  Սա է հիմարների+ ճանապարհը, Նաև նրանց հետևից գնացողների, ովքեր հաճույք են ստանում նրանց մեծամիտ խոսքերից։ (Սելա) 14  Ոչխարների պես նրանց գերեզման* կտանեն+, Մահը նրանց հովիվը կլինի+. Իսկ ուղղամիտները առավոտյան կտիրեն նրանց վրա+։ Նրանց կերպարանքը պիտի մաշվի+. Գերեզմանը*, այլ ոչ թե վեհաշուք բնակատեղերն են պատրաստված նրանցից ամեն մեկի համար+։ 15  Սակայն Աստված փրկագնով կազատի իմ հոգին գերեզմանի* ձեռքից+, Նա կընդունի ինձ։ (Սելա) 16  Մի՛ վախեցիր, երբ ինչ-որ մեկը հարստանում է+, Երբ նրա տան փառքը մեծանում է+, 17  Որովհետև մեռնելիս նա իր հետ ոչինչ չի կարող վերցնել+, Նրա փառքը չի գնա իր հետևից+։ 18  Իր կյանքի ընթացքում նա օրհնում էր իր հոգին+ (Մարդիկ գովում են քեզ, երբ դու հաջողությունների ես հասնում)+, 19  Սակայն ի վերջո նրա հոգին իր նախահայրերի սերնդին է միանում+։ Նրանք էլ երբեք լույսը չեն տեսնի+։ 20  Մարդը, նույնիսկ եթե նա պատվի մեջ է, բայց հասկացողություն չունի+, Նման է անասուններին, որոնք իսպառ կորչում են+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։