Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 48։1-14

Երգ։ Կորխի+ որդիների սաղմոսը։ 48  Եհովան մեծ է և բազում գովաբանությունների է արժանի+ Մեր Աստծու քաղաքում+՝ իր սուրբ լեռան վրա+։   Գեղեցիկ է իր բարձրությամբ, ամբողջ երկրի ուրախությունն է+ Սիոն լեռը հեռավոր հյուսիսային կողմերում+, Մեծ Թագավորի քաղաքը+։   Նրա ամրոցներում Աստված հայտնի է որպես ապահով բարձունք+,   Որովհետև ահա թագավորները պայմանավորվեցին ու հանդիպեցին+ Եվ միասին եկան ու անցան+։   Նրանք անձամբ տեսան ու զարմացան։ Շփոթության մեջ ընկան և խուճապահար փախան+։   Դող բռնեց նրանց այնտեղ+, Եվ սաստիկ ցավ՝ ծննդկան կնոջ ցավերի նման+։   Արևելյան քամիով դու խորտակում ես Թարսիսի նավերը+։   Ինչ որ լսել էինք, հենց այն տեսանք+ Զորքերի Տեր Եհովայի քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում+։ Աստված ինքը կհաստատի այն հավիտյան+։ (Սելա)   Քո տաճարի մեջ+, ո՛վ Աստված, Մենք քո սիրառատ բարության մասին ենք խորհում+։ 10  Ինչպես որ քո անունը+, ո՛վ Աստված, այնպես էլ քո գովաբանությունը Մինչև երկրի ծայրերն է։ Աջ ձեռքդ լի է արդարությամբ+։ 11  Թող ուրախանա Սիոն լեռը+, Թող ցնծան Հուդայի փոքր քաղաքները*+ քո դատավճիռների համար+։ 12  Ո՛վ ժողովուրդ, Սիոնի շո՛ւրջը դարձեք, նրա չորս կո՛ղմը պտտվեք+, Հաշվե՛ք նրա աշտարակները+։ 13  Ձեր ուշադրությունը դեպի նրա պատնե՛շը դարձրեք+, Քննե՛ք նրա ամրոցները, Որպեսզի այդ մասին պատմեք գալիք սերնդին+. 14  Որովհետև այս Աստվածն է մեր Աստվածը դարեդար, այո՛, հավիտյան+։ Նա է մեզ առաջնորդելու մինչև մահ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «կախյալ քաղաքները»։ Բռց.՝ «դուստրերը»։