Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 44։1-26

Նվագավարին։ Կորխի+ որդիների սաղմոսը։ Մասքիլ*։ 44  Ո՛վ Աստված, մեր ականջներով ենք լսել, Մեր նախահայրերն են պատմել մեզ+ Այն գործերի մասին, որ դու արել ես նրանց օրերում +՝ Հին ժամանակներում+։   Դու քո ձեռքով քշեցիր մյուս ազգերին+ Եվ փոխարենը՝ նրա՛նց տնկեցիր+։ Դու պարտության մատնեցիր ազգություններին ու նրանց դուրս վռնդեցիր+։   Իրենց սրով չէր, որ նրանք տիրացան երկրին+, Եվ ոչ էլ իրենց սեփական բազուկն էր, որ փրկություն բերեց+։ Այլ քո աջ ձեռքն էր, քո բազուկն+ ու քո երեսի լույսը, Քանի որ նրանք հաճելի եղան քեզ համար+։   Դո՛ւ ես իմ Թագավորը, ո՜վ Աստված+։ Հրամայի՛ր, որ մեծ փրկություն լինի Հակոբի համար+։   Քո օգնությամբ մենք հետ կշպրտենք մեր հակառակորդներին+, Քո անունով մենք ոտնակոխ կանենք մեզ վրա հարձակվողներին+.   Որովհետև իմ աղեղի վրա չէր, որ հույսս դրել էի+, Եվ իմ սուրը չէր, որ ինձ փրկեց+։   Այլ դո՛ւ փրկեցիր մեզ մեր ոսոխներից+ Եվ մեզ ատողներին ամոթահար արեցիր+։   Աստծուն պիտի գովաբանենք օրնիբուն+, Հավիտյան քո անունը պիտի գովերգենք+։ (Սելա)   Բայց դու մերժում ես մեզ ու նվաստացնում+ Եվ դուրս չես գալիս մեր զորքերի հետ+։ 10  Մեզ նահանջել ես տալիս մեր ոսոխների առջևից+, Եվ մեզ ատողները կողոպտում են մեզ իրենց համար+։ 11  Մեզ ոչխարների պես որպես կերակուր ես տալիս+ Եվ ցրում ես ազգերի մեջ+։ 12  Քո ժողովրդին վաճառում ես չնչին գնով+ Եվ այդ գնով հարստություն ձեռք չես բերում։ 13  Մեր հարևանների առաջ դու մեզ նախատինքի առարկա ես դարձնում+, Ծաղր ու ծանակ՝ բոլոր մեր շուրջը եղողների համար+։ 14  Դու մեզ առակ ես դարձնում ազգերի մեջ+, Գլուխ օրորելու պատճառ՝ ազգությունների մեջ+։ 15  Ամբողջ օրը իմ նվաստացումն առջևս է, Եվ ամոթը ծածկել է երեսս+ 16  Նախատողի ու անարգողի ձայների պատճառով, Թշնամու ու վրեժխնդրի պատճառով+։ 17  Այս ամենը մեզ վրա եկավ, բայց մենք քեզ չենք մոռացել+ Եվ խաբեությամբ քո ուխտը+ չենք դավաճանել։ 18  Մեր սրտերը չեն շրջվել հավատարմությունից+, Ոչ էլ մեր քայլերն են շեղվել քո ճանապարհից+։ 19  Դու փշրեցիր մեզ այնտեղ, որտեղ շնագայլերն են հավաքվում+, Եվ թանձր ստվերով մեզ ծածկեցիր+։ 20  Եթե մենք մոռացել ենք մեր Աստծու անունը, Կամ եթե մեր ձեռքերը դեպի օտար աստծու ենք տարածում+, 21  Մի՞թե Աստված չի քննի այս բանը+, Քանի որ նա գիտի սրտի գաղտնիքները+։ 22  Բայց քեզ համար ամեն օր մեզ սպանում են, Մորթվելու ոչխարներ են մեզ համարում+։ 23  Արթնացի՛ր։ Ինչո՞ւ ես քնում, ո՛վ Եհովա+։ Զարթնի՛ր։ Մի՛ մերժիր մեզ հավիտյան+։ 24  Ինչո՞ւ ես թաքցնում քո երեսը։ Ինչո՞ւ ես մոռանում մեր տառապանքն ու կրած հալածանքը+։ 25  Մեր հոգիները մինչև հողն են խոնարհվել+, Մեր փորը գետնին է կպել։ 26  Վե՛ր կաց, օգնի՛ր մեզ+, Փրկագնով ազատի՛ր մեզ հանուն քո սիրառատ բարության+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։