Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 43։1-5

43  Դատի՛ր ինձ+, ո՛վ Աստված,Պաշտպանի՛ր իմ դատը+ անհավատ մարդկանց դեմ։Փրկի՛ր ինձ խաբեբա ու անարդար մարդուց+,   Որովհետև դո՛ւ ես իմ Աստվածն ու իմ ամրոցը+։Ինչո՞ւ ես ինձ լքում։Ինչո՞ւ եմ ես տխուր ման գալիս թշնամու հալածանքի պատճառով+։   Ուղարկի՛ր քո լույսն ու ճշմարտությունը+։Թող որ դրանք առաջնորդեն ինձ+։Թող որ բերեն ինձ դեպի քո սուրբ սարը և դեպի քո վեհապանծ բնակավայրը+։   Եվ ես Աստծու զոհասեղանի մոտ կգամ+,Իմ ուրախության ու ցնծության+ Աստծու մոտ։Քնարով ես կգովերգեմ քեզ, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ+։   Ինչո՞ւ ես հուսահատ, ո՜վ իմ հոգի+,Եվ ինչո՞ւ ես խռովվում իմ մեջ։Սպասի՛ր Աստծուն+,Որովհետև ես դեռ պիտի գովերգեմ նրան՝ որպես իմ մեծ փրկության և որպես իմ Աստծու+։

Ծանոթագրություններ