Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 40։1-17

Նվագավարին։ Դավթի երգը։ 40  Ամբողջ սրտով ես Եհովային հուսացի+, Եվ նա իր ականջը դեպի ինձ խոնարհեցրեց ու լսեց օգնության իմ աղաղակը+։   Նա ինձ դուրս հանեց շառաչող ջրերի փոսից+, Տղմոտ ցեխի միջից+, Նա իմ ոտքերը ժայռի վրա կանգնեցրեց+ Եվ իմ քայլերը հաստատեց+։   Նա իմ բերանում մի նոր երգ դրեց՝ Գովաբանություն մեր Աստծուն+։ Շատերն են տեսնելու սա ու վախենալու+ Եվ Եհովային են վստահելու+։   Երջանիկ է այն մարդը, ով Եհովային է վստահում+ Եվ իր երեսը չի դարձնում հանդուգն մարդկանց կողմը, Ոչ էլ նրանց կողմը, ովքեր ստությանն են հետևում+։   Շատ են քո զարմանահրաշ գործերը, որ արել ես մեզ համար+, Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, և շատ են մեր մասին քո մտածմունքները+։ Չկա մեկը, որ քեզ հետ համեմատվի+։ Կպատմեմ ու կխոսեմ դրանց մասին, Սակայն դրանք այնքան շատ են, որ չեմ կարող հաշվել+։   Զոհ և ընծա դու չկամեցար+, Իմ ականջները դու բացեցիր+, Ողջակեզ և մեղքի ընծա դու չխնդրեցիր+։   Այն ժամանակ ասացի. «Ահա ես եկել եմ+, Գրքում* գրված է իմ մասին+։   Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված+, Եվ քո օրենքը իմ սրտում է+։   Արդարության մասին բարի լուրը ես պատմում եմ մեծ ժողովում+։ Ահա իմ շուրթերը ես չեմ զսպում+, Դու դա լավ գիտես, ո՛վ Եհովա+։ 10  Քո արդարությունը ես չեմ թաքցնում սրտիս մեջ+։ Քո հավատարմության ու քո տված փրկության մասին եմ հռչակում+։ Քո սիրառատ բարությունն ու ճշմարտությունը ծածուկ չեմ պահում մեծ ժողովում»+։ 11  Ո՛վ Եհովա, մի՛ թողնիր ինձ առանց քո կարեկցանքի+։ Թող քո սիրառատ բարությունն ու ճշմարտությունը շարունակ պահպանեն ինձ+։ 12  Պատուհասներն ամեն կողմից շրջապատել են ինձ և այնքան շատ են, որ թիվ չունեն+։ Անօրենություններս, որ ինձ վրա են հասել, ավելի շատ են, քան ես կարող եմ տեսնել+. Դրանք գլխիս մազերից էլ շատ են+, Եվ սիրտս լքել է ինձ+։ 13  Հաճի՛ր, ո՛վ Եհովա, ազատել ինձ+։ Եհո՛վա, շտապի՛ր ինձ օգնության հասնել+։ 14  Թող ամաչեն ու շփոթահար լինեն բոլոր նրանք+, Ովքեր ուզում են հոգիս կործանել+։ Թող հետ դառնան ու ստորացվեն նրանք, ովքեր ուրախանում են իմ դժբախտության վրա+։ 15  Թող ամոթից ապշեն նրանք+, Ովքեր ասում են ինձ. «Տե՛ղն է քեզ, տե՛ղը»+։ 16  Թող ուրախանան ու քեզանով ցնծան+ Բոլոր քեզ փնտրողները+։ Թող քո տված փրկությունը սիրողները+ Շարունակ ասեն. «Թող մեծարվի Եհովան»+։ 17  Ես խեղճ եմ ու աղքատ+, Բայց Եհովան մտածում է իմ մասին+։ Դո՛ւ ես իմ օգնականն ու ազատարարը+, Ո՛վ իմ Աստված, մի՛ ուշացիր+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «գրքի փաթույթում»։