Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 4։1-8

Նվագավարին։ Լարային նվագարաններով+։ Դավթի երգը։ 4  Երբ կանչեմ, պատասխանի՛ր ինձ, ո՛վ իմ արդար Աստված+։Նեղությունից ազատվելու ճանապարհ պատրաստիր ինձ համար,Բարեհա՛ճ եղիր+ իմ հանդեպ և իմ աղոթքը լսիր։   Մարդկա՛նց որդիներ, մինչև ե՞րբ պիտի ինձ անպատիվ+ անեք,Մինչև ե՞րբ պիտի ունայն բաներ սիրեք,Մինչև ե՞րբ պիտի ստություն փնտրեք։ (Սելա)   Իմացեք, որ Եհովան իրեն նվիրվածին տարբերում է ուրիշներից+,Եհովան լսում է, երբ ես կանչում եմ նրան+։   Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք+։Խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում+ և լո՛ւռ մնացեք։ (Սելա)   Արդարության զոհե՛ր մատուցեք+Եվ Եհովայի՛ն ապավինեք+։   Շատերն ասում են. «Մեզ ո՞վ ցույց կտա բարին»։Բարձրացրո՛ւ մեզ վրա քո երեսի լույսը+, ո՛վ Եհովա։   Դու իմ սրտին ուրախություն կտաս+,Ավելի մեծ, քան որ նրանք ունեին ցորենի և նոր գինու առատության ժամանակ+։   Ես խաղաղությամբ կպառկեմ ու խաղաղությամբ կքնեմ+,Քանի որ միայն դու ես, ո՛վ Եհովա, ինձ ապահովությամբ բնակեցնում+։

Ծանոթագրություններ