Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 39։1-13

Նվագավարին։ Իդիթուն*+։ Դավթի երգը։ 39  Ես ասացի. «Պիտի հսկեմ իմ ճանապարհները+, Որ լեզվովս մեղք չգործեմ+։ Սանձ* պիտի դնեմ բերանիս՝ որպես պահապան+, Քանի դեռ ամբարիշտն իմ առջև է»+։   Համր դարձա լռությունով+, Բարի բանի մասին էլ լռեցի+ Եվ ցավս զսպեցի։   Սիրտս ներսումս բորբոքվեց+, Հառաչելիս կրակ էր վառվում։ Խոսեցի իմ լեզվով.   «Իմացրո՛ւ ինձ, Եհո՛վա, իմ վախճանը+, Եվ թե որքան է իմ օրերի չափը+, Որպեսզի իմանամ, թե ինչքան անցավոր եմ ես+։   Ահա իմ օրերը փոքրաթիվ ես արել+, Եվ կյանքիս տևողությունը ոչինչ է քո առաջ+։ Արդարև, ամեն մարդ լոկ շունչ է+, որքան էլ որ հաստատ կանգնած լինի նա։ (Սելա)   Իսկապես, մարդը շրջում է ինչպես մի ստվեր+։ Զուր են մարդիկ իրարանցման մեջ ընկնում+։ Մարդը դիզում է և չգիտի, թե դա ում է հասնելու+։   Եվ հիմա ես հույսս ինչի՞ վրա դնեմ, ո՛վ Եհովա։ Իմ ակնկալիքը քեզ է ուղղված+։   Ազատի՛ր ինձ իմ բոլոր հանցանքներից+։ Անմիտ մարդու առաջ նախատինք մի՛ դարձրու ինձ+։   Ես լուռ մնացի+ և չկարողացա բերանս բացել+ Այն բանի պատճառով, որ դու արեցիր+։ 10  Հեռացրո՛ւ ինձանից քո տված պատուհասը+։ Քո ձեռքի թշնամությունից ես վախճանվում եմ+։ 11  Անօրենության համար հանդիմանելով՝ դու ուղղում ես մարդուն+ Եվ ցեցի+ պես մաշեցնում ես նրա սիրելի բաները։ Արդարև, ամեն մարդ լոկ շունչ է+։ (Սելա) 12  Լսի՛ր աղոթքս, ո՛վ Եհովա, Եվ ակա՛նջ դիր օգնության իմ աղաղակին+։ Լռության մի՛ մատնիր արտասուքս+, Քանի որ քո առաջ ես մի պանդուխտ եմ+, Մի նորաբնակ՝ իմ բոլոր նախահայրերի նման+։ 13  Հեռացրո՛ւ ինձանից քո հայացքը, որ պայծառանամ+, Քանի դեռ չեմ մահացել ու քանի դեռ կամ»+։

Ծանոթագրություններ

Եբր. տերմին, որի նշ-ը հայտնի չէ։
Կամ՝ «դնչկալ»։