Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 38։1-22

Դավթի երգը։ Հիշեցում։ 38  Ո՛վ Եհովա, մի՛ հանդիմանիր ինձ քո բարկությամբ+ Եվ մի՛ ուղղիր ինձ քո զայրույթով+։   Որովհետև քո նետերը մխրճվել են իմ մեջ+, Եվ քո ձեռքը ծանրացել է ինձ վրա+։   Մարմնիս մեջ մի առողջ տեղ չի մնացել քո դատապարտության պատճառով+, Ոսկորներումս խաղաղություն չկա իմ մեղքի պատճառով+։   Անօրենություններս գլխիցս վեր են բարձրացել+, Ծանր բեռի պես շատ ծանր են ինձ համար+։   Վերքերս հոտել են ու թարախակալել Իմ հիմարության հետևանքով+։   Ես կորցրել եմ հանգիստս, մինչև գետին կորացել եմ+, Ամբողջ օրը շրջում եմ վշտացած+։   Ներսս լիքն է կրակով, Մարմնիս մեջ մի առողջ տեղ չկա+։   Թուլացած ու սաստիկ փշրված եմ ես, Ոռնում եմ սրտիս հեծությունից+։   Ո՛վ Եհովա, քո առաջ են իմ բոլոր ցանկությունները, Եվ իմ հառաչանքները ծածուկ չեն քեզանից+։ 10  Սիրտս ուժգին բաբախում է, ուժերս լքել են ինձ, Եվ աչքերիս լույսը մարել է+։ 11  Ինձ սիրողներն ու իմ մտերիմները տառապանքիս պատճառով հեռվում են կանգնում+, Եվ ընկերներս հեռու են մնում ինձանից+։ 12  Հոգիս փնտրողները որոգայթ են լարում+, Իմ դեմ չարիք նյութողները ինձ հակառակ են խոսում+ Եվ օրնիբուն խաբեություն են խորհում+։ 13  Իսկ ես խուլի նման ոչինչ չեմ լսում+ Եվ համրի նման բերանս բնավ բաց չեմ անում+։ 14  Նմանվել եմ մի մարդու, որը չի լսում, Եվ առարկություն չկա իմ բերանում, 15  Որովհետև ես քեզ սպասեցի, ո՛վ Եհովա+, Եվ դու պատասխանեցիր, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ+։ 16  Ես ասացի. «Այլապես նրանք կուրախանային ինձ վրա+, Կմեծամտանային իմ դեմ+, երբ ոտքս տատանվեր»+։ 17  Քիչ մնաց, թե կաղայի+, Եվ ցավս միշտ իմ դիմացն էր+։ 18  Որովհետև ես պատմում եմ իմ անօրենության մասին+, Կորցրել եմ հանգիստս իմ մեղքի պատճառով+։ 19  Թշնամիներս, որ ողջ են, զորեղ են դարձել+, Եվ ովքեր առանց պատճառի ատում են ինձ, բազում են դարձել+։ 20  Բարու փոխարեն՝ նրանք չարով են ինձ հատուցում+, Հակառակվում են ինձ, երբ ձգտում եմ բարուն հետևել+։ 21  Մի՛ լքիր ինձ, ո՛վ Եհովա, Ո՛վ իմ Աստված, հեռու մի՛ մնա ինձանից+։ 22  Շտապի՛ր օգնության հասնել ինձ+, Ո՛վ Եհովա, իմ փրկությո՛ւն+։

Ծանոթագրություններ