Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 36։1-12

Նվագավարին։ Եհովայի ծառա Դավթի սաղմոսը։ 36  Հանցագործությունը խոսում է ամբարշտի սրտում+, Աստծու հանդեպ վախ չկա նրա աչքերի առաջ+։   Ինքն իրեն շողոքորթում է իր իսկ աչքում+, Ուստի չի տեսնում իր գործած հանցանքը, որ ատի այն+։   Նրա բերանի խոսքերը վիրավորանք են ու խաբեություն+, Բարի գործերի համար նա կորցրել է հասկացողությունը+։   Իր անկողնու մեջ անօրենություն է խորհում+, Իրեն կանգնեցնում է այն ճանապարհին, որ բարի չէ+։ Չի մերժում այն, ինչը որ չար է+։   Ո՛վ Եհովա, սիրառատ բարությունդ երկնքում է+, Հավատարմությունդ մինչև ամպերն է հասնում+։   Արդարությունդ նման է քո ստեղծած սարերին, ո՛վ Աստված+, Դատավճիռներդ ջրերի լայնարձակ անդունդներ են+։ Դու փրկում ես մարդ ու անասուն, ո՛վ Եհովա+։   Ի՜նչ թանկագին է քո սիրառատ բարությունը, ո՜վ Աստված+, Քո թևերի հովանու տակ մարդկանց որդիներն ապաստան են գտնում+։   Նրանք հագենում են՝ խմելով քո տան պարարտությունից+. Քո հաճությունների գետից դու խմել ես տալիս նրանց+։   Որովհետև կյանքի աղբյուրը քեզ մոտ է+, Քո լույսի շնորհիվ ենք մենք լույս տեսնում+։ 10  Շարունակի՛ր սիրառատ բարությունդ դրսևորել նրանց հանդեպ, ովքեր ճանաչում են քեզ+, Եվ արդարությունդ՝ նրանց հանդեպ, ովքեր ուղիղ են սրտով+։ 11  Թող ամբարտավանության ոտքը ինձ վրա չգա+, Եվ ամբարիշտների ձեռքը ինձ թափառական չդարձնի+։ 12  Ահա ընկել են չարագործները+, Նրանք վայր են գցվել ու չեն կարողանում վեր կենալ+։

Ծանոթագրություններ