Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 35։1-28

Դավթի սաղմոսը։ 35  Ո՛վ Եհովա, վարի՛ր իմ դատն ընդդեմ իմ հակառակորդների+։Մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր իմ դեմ են մարտնչում+։   Ասպար ու մեծ վահան վերցրու+Եվ վե՛ր կաց ինձ օգնելու+։   Հանի՛ր նիզակն ու երկսայր կացինը և դո՛ւրս եկ ինձ հետապնդողների դեմ+։Ասա՛ իմ հոգուն. «Ե՛ս եմ քո փրկությունը»+։   Թող ամոթով մնան ու ստորացվեն իմ հոգին որոնողները+։Թող հետ դառնան ու շփոթահար լինեն իմ դեմ չարիք հնարողները+։   Թող նրանք դառնան ինչպես մղեղ քամու առաջ+,Եվ թող Եհովայի հրեշտակը քշի նրանց+։   Թող նրանց ճանապարհը խավար ու սայթաքուն դառնա+,Եվ թող Եհովայի հրեշտակը հետապնդի նրանց։   Որովհետև առանց պատճառի նրանք փոսի մեջ թակարդ են լարել իմ դեմ+,Առանց պատճառի՝ նրանք փոս են փորել իմ հոգու համար+։   Թող անսպասելի կործանում գա նրանց վրա+,Իրենց լարած թակարդի մեջ թող որ իրե՛նք բռնվեն+,Թող իրե՛նք ընկնեն դրա մեջ ու կործանվեն+։   Իսկ իմ հոգին թող ուրախանա Եհովայով+,Թող ցնծա նրա տված փրկությամբ+։ 10  Թող որ իմ բոլոր ոսկորներն ասեն+.«Եհո՛վա, ո՞վ կա քեզ նման+,Որ ազատում ես կեղեքվածին իրենից ավելի ուժեղից+,Եվ կեղեքվածին ու աղքատին՝ իրենց կողոպտողից»+։ 11  Դաժան վկաներ են վեր կենում+,Հարցնում են ինձ այն, ինչը չգիտեմ+։ 12  Բարու փոխարեն չարով են ինձ հատուցում+Եվ իմ հոգուն զրկանք են պատճառում+։ 13  Մինչդեռ երբ նրանք հիվանդանում էին, ես քուրձ էի հագնում+,Ծոմ պահելով՝ ճնշում էի իմ հոգին+,Եվ իմ աղոթքը իմ ծոցն էր հետ դառնում+։ 14  Ասես ընկերս կամ եղբայրս լինեին+,Շրջում էի այնպես, ասես մորս համար սգի մեջ լինեի+,Տրտմությունից ես խոնարհվում էի։ 15  Բայց երբ սկսեցի կաղալ, նրանք ուրախացան ու մեկտեղ հավաքվեցին+։Նրանք միասին իմ դեմ հավաքվեցին+Եվ անսպասելիորեն ինձ հարվածեցին+,Ինձ կտոր-կտոր արեցին ու չլռեցին+։ 16  Հավատուրաց ծաղրողները մի կտոր հացի համար+Իրենց ատամները կրճտացրին իմ դեմ+։ 17  Ո՛վ Եհովա, մինչև ե՞րբ ես նայելու այս ամենին+։Ազատի՛ր իմ հոգին նրանց չարագործություններից+,Իմ միակ հոգին+՝ առյուծներից։ 18  Ես կգովերգեմ քեզ մեծ ժողովում+,Շատ մարդկանց մեջ կփառաբանեմ քեզ+։ 19  Ովքեր առանց պատճառի թշնամացել են իմ դեմ, թող չչարախնդան ինձ վրա+,Ովքեր առանց պատճառի ատում են ինձ, թող իրար աչքով չանեն+։ 20  Որովհետև նրանք խաղաղության խոսքեր չեն ասում+,Այլ երկրի խաղաղների դեմԽաբեություն են ծրագրում+։ 21  Իրենց բերանները լայն բաց են անում իմ դեմ+Եվ ասում են. «Տեսնո՜ւմ է, մեր աչքը տեսնո՜ւմ է»+։ 22  Դու տեսնո՛ւմ ես, ո՛վ Եհովա+։ Լուռ մի՛ մնա+։Ո՛վ Եհովա, քեզ ինձանից հեռու մի՛ պահիր+։ 23  Վե՛ր կաց, զարթնի՛ր իմ դատական գործի համար+,Ո՛վ իմ Աստված, Եհո՛վա, իմ դատը վարելու համար+։ 24  Դատի՛ր ինձ քո արդարության համաձայն, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ+,Եվ թող նրանք չուրախանան ինձ վրա+։ 25  Թող չասեն իրենց սրտում. «Հենց սա՛ էր մեր հոգու ուզածը»+։Թող չասեն. «Մենք նրան կուլ տվեցինք»+։ 26  Թող ամոթով մնան ու շփոթության մեջ ընկնեն բոլոր նրանք+,Ովքեր ուրախանում են իմ դժբախտության վրա+։Թող ամոթ+ ու անարգանք հագնեն նրանք, ովքեր մեծամտանում են իմ դեմ+։ 27  Թող ուրախությունից բացականչեն ու ցնծան նրանք, ովքեր ուրախանում են իմ արդարությամբ+,Եվ թող անդադար ասեն+.«Թող Եհովան մեծարվի. նա ուրախանում է, երբ իր ծառան խաղաղության մեջ է»+։ 28  Եվ թող իմ լեզուն քո արդարության մասին խոսի+,Ամբողջ օրը քե՛զ գովաբանի+։

Ծանոթագրություններ