Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 34։1-22

Դավթի սաղմոսը, երբ նա խելագար ձևացավ+ Աբիմելեքի առաջ, և նա վռնդեց նրան, ու նա հեռացավ։ א [Ալե՛ֆ] 34  Եհովային կօրհնեմ ամեն ժամանակ+. Նրա գովաբանությունը շարունակ իմ բերանում կլինի+։ ב [Բեթ]   Հոգիս Եհովայով պիտի պարծենա+, Հեզերը կլսեն ու կուրախանան+։ ג [Գի՛մել]   Մեծարե՛ ք ինձ հետ Եհովային+, Բարձրացնենք նրա անունը միասին+։ ד [Դա՛լեթ]   Ես հարցրի Եհովային, և նա պատասխանեց ինձ+, Իմ բոլոր երկյուղներից նա ինձ ազատեց+։ ה [Հե]   Ովքեր նայեցին նրան, փայլեցին+, Եվ նրանց երեսները չամաչեցին+։ ז [Զային]   Այս ընկճվածն աղաղակեց, և Եհովան լսեց+, Նրա բոլոր նեղություններից փրկեց նրան+։ ח [Խեթ]   Եհովայի հրեշտակը բանակ է դնում Նրանից վախեցողների շուրջը+ Եվ փրկում է նրանց+։ ט [Տեթ]   Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի* է+, Երջանիկ է այն մարդը, ով նրա մոտ է ապաստան գտնում+։ י [Յոդ]   Վախեցե՛ք Եհովայից, ո՛վ նրա սրբեր+, Որովհետև նրանից վախեցողները ոչ մի բանի պակասություն չեն ունենա+։ כ [Քաֆ] 10  Առյուծները զրկանքի ու սովի մեջ են+, Բայց Եհովային փնտրողների համար ոչ մի բարիք չի պակասի+։ ל [Լա՛մեդ] 11  Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ+, Եհովայի հանդեպ երկյո՛ւղը ձեզ պիտի սովորեցնեմ+։ מ [Մեմ] 12  Ո՞վ է այն մարդը, որ հաճույք է ստանում կյանքից+ Եվ շատ օրեր է սիրում, որ բարիք տեսնի+։ נ [Նուն] 13  Լեզուդ հե՛տ պահիր չարիքից+ Եվ շուրթերդ՝ սուտ խոսելուց+։ ס [Սա՛մեխ] 14  Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր+, Խաղաղությո՛ւն փնտրիր և հետամո՛ւտ եղիր դրան+։ ע [Ային] 15  Եհովայի աչքերն արդարներին են ուղղված+, Եվ ականջները՝ նրանց օգնության աղաղակին+։ פ [Փե] 16  Եհովայի երեսը չարագործների դեմ է+, Որպեսզի նրանց մասին հիշատակումը երկրից վերացնի+։ צ [Ցա՛դե] 17  Արդարներն աղաղակեցին, և Եհովան լսեց+ Ու բոլոր նեղություններից ազատեց նրանց+։ ק [Կոֆ] 18  Եհովան մոտ է սրտով կոտրվածներին+, Եվ ոգով փշրվածներին փրկում է նա+։ ר [Ռեշ] 19  Շատ են արդարի նեղությունները+, Բայց Եհովան ազատում է նրան այդ ամենից+։ ש [Շին] 20  Նա պահպանում է նրա բոլոր ոսկորները. Նրանցից և ոչ մեկը կոտրված չէ+։ ת [Թավ] 21  Աղետը կսպանի ամբարշտին+, Եվ արդարին ատողները հանցավոր կճանաչվեն+։ 22  Եհովան փրկագնով ազատում է իր ծառաների հոգիները+. Նրա մոտ ապաստան գտնողներից և ոչ մեկը հանցավոր չի ճանաչվի+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «առաքինի»։