Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 33։1-22

33  Ցնծացե՛ք, ո՛վ արդարներ, Եհովայով+, Ուղղամիտներին վայել է նրան գովաբանելը+։   Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային քնարով+, Տասնալար տավիղով+ սաղմո՛ս նվագեք նրան։   Նոր ե՛րգ երգեք նրան+. Նվագե՛ք սրտանց, ցնծության բացականչություններով+։   Որովհետև Եհովայի խոսքն ուղիղ է+, Նրա բոլոր գործերը հավատարմությամբ են արվում+։   Եհովան արդարություն և արդարադատություն է սիրում+։ Եհովայի սիրառատ բարությամբ է լցված երկիրը+։   Եհովայի խոսքով ստեղծվեց երկինքը+, Եվ նրա բերանի ոգով՝ նրա բոլոր զորքերը+։   Նա ասես ամբարտակի մեջ է հավաքում ծովի ջրերը+ Եվ ծփացող ջրերը ջրամբարների մեջ է դնում։   Թող ողջ երկիրը երկյուղի Եհովայից+, Եվ թող նրանից վախենան երկրի բոլոր բնակիչները+,   Որովհետև նա ասաց, և ստեղծվեցին+, Նա հրամայեց, և այդպես եղավ+։ 10  Եհովան քանդում է ազգերի մտադրությունները+. Նա խափանում է ժողովուրդների խորհուրդները+։ 11  Եհովայի նպատակները հաստատ են հավիտյան+, Նրա սրտի խորհուրդները սերնդից սերունդ են+։ 12  Երջանիկ է այն ազգը, որի Աստվածը Եհովան է+, Այն ժողովուրդը, որին նա իր համար որպես ժառանգություն ընտրեց+։ 13  Եհովան նայում է երկնքից+ Եվ տեսնում է մարդկանց բոլոր որդիներին+, 14  Իր բնակատեղից+ Դիտում է երկրի բոլոր բնակիչներին։ 15  Նա ձևավորում է նրանց բոլորի սրտերը+, Նկատում է նրանց բոլոր գործերը+։ 16  Թագավորին չի փրկի զորքերի շատությունը+, Զորավոր մարդուն զորության շատությունը չի ազատի+։ 17  Ձին խաբկանք է փրկության համար+, Իր ուժի շատությամբ չի կարող ազատել+։ 18  Ահա Եհովայի աչքը իրենից վախեցողների վրա է+, Նրանց վրա, ովքեր իր սիրառատ բարությանն են սպասում+, 19  Որպեսզի նրանց հոգին փրկի մահից+ Եվ սովի ժամանակ կենդանի պահի նրանց+։ 20  Մեր հոգին Եհովային է սպասում+։ Նա՛ է մեր օգնականն ու մեր վահանը+։ 21  Որովհետև նրանով է մեր սիրտն ուրախանում+, Նրա սուրբ անվանն ենք մենք ապավինում+։ 22  Թող քո սիրառատ բարությունը, ո՛վ Եհովա, մեզ վրա լինի+, Որովհետև մենք քեզ ենք սպասում+։

Ծանոթագրություններ