Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 32։1-11

Դավթի սաղմոսը։ Մասքիլ*։ 32  Երջանիկ է այն մարդը, ում հանցանքը ներված է, ում մեղքը ծածկված է+։   Երջանիկ է այն մարդը, ում Եհովան անօրենություն չի վերագրում+, Եվ ում ոգու մեջ նենգություն չկա+։   Երբ լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամբողջ օրը հառաչելուց+,   Որովհետև օր ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա+։ Կյանքիս թարմությունն անհետացել էր, ինչպես որ թացությունն է չորանում ամառվա տապին+։ (Սելա)   Վերջապես մեղքս խոստովանեցի քեզ և անօրենությունս չծածկեցի+։ Ասացի. «Հանցանքներս պիտի խոստովանեմ Եհովային»+։ Եվ դու ներեցիր իմ մեղքերի անօրենությունը+։ (Սելա)   Դրա համար ամեն նվիրված քեզ աղոթք կանի+, Քանի դեռ ժամանակ կա քեզ գտնելու+, Եվ ջրառատ հեղեղը չի հասնի նրան+։   Դու իմ պատսպարանն ես, դու կպաշտպանես ինձ նեղությունից+։ Փրկության ուրախությամբ կշրջապատես ինձ+։ (Սելա)   «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս+։ Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի+։   Մի՛ եղիր ինչպես անհասկացող ձի կամ ջորի+, Որոնց վայրագությունը պետք է սանձով կամ պախուրցով սանձահարել+, Մինչև որ նրանք կմոտենան քեզ»+։ 10  Շատ են ամբարշտի ցավերը+, Բայց Եհովային ապավինողը սիրառատ բարությամբ շրջապատված կլինի+։ 11  Ուրախացե՛ք Եհովայով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ+, Ցնծությամբ բացականչե՛ք ամենքդ, որ ուղիղ եք սրտով+։

Ծանոթագրություններ

Ճշգրիտ նշ-ը հայտնի չէ։ Հվնբր նշ. է «բանաստեղծություն-խորհրդածություն»։