Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 30։1-12

Տան+ հանդիսավոր բացման երգը։ Դավթի սաղմոսը։ 30  Պիտի մեծարեմ քեզ, ո՛վ Եհովա, որովհետև դու բարձրացրիր ինձ+ Եվ թույլ չտվիր, որ թշնամիներս ծիծաղեն ինձ վրա+։   Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, քեզ օգնության կանչեցի, և դու ինձ բուժեցիր+։   Եհո՛վա, դու իմ հոգին գերեզմանից* հանեցիր+. Ինձ կենդանի պահեցիր, որ փոսը չիջնեմ+։   Սաղմո՛ս երգեք Եհովային, ո՛վ նրան նվիրվածներ+, Գոհությո՛ւն մատուցեք նրա սուրբ անվանը*+.   Որովհետև նրա բարկությունը մեկ ակնթարթ է+, Մինչդեռ նրա բարյացակամությունը՝ մի ամբողջ կյանք+։ Երեկոյան լացն է բնակվում+, իսկ առավոտյան ուրախության ձայնն է հնչում+։   Իմ բարօրության օրերում ես ասում էի+. «Երբեք չեմ սասանվի»+։   Ո՛վ Եհովա, քո բարյացակամությամբ դու իմ լեռը ամրացրիր+։ Երեսդ ծածկեցիր, և ես տագնապեցի+։   Եհո՛վա, շարունակ քեզ եմ կանչում+ Եվ Եհովայից աղաչանքով հաճություն եմ խնդրում+։   Ի՞նչ օգուտ կլինի իմ արյունից, երբ ես փոսն իջնեմ+։ Մի՞թե փոշին կգովաբանի քեզ+։ Մի՞թե կպատմի քո ճշմարտության մասին+։ 10  Լսի՛ր, Եհո՛վա, և բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ+։ Ո՛վ Եհովա, իմ օգնակա՛նը եղիր+։ 11  Սուգս դու պարի ես վերածել+, Քուրձս հանել և ինձ ուրախությամբ ես գոտևորել+, 12  Որպեսզի փառքս քե՛զ գովերգի և լուռ չմնա+։ Ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ, հավիտյան քեզ պիտի գովերգեմ+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Բռց.՝ «հիշատակին»։