Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 27։1-14

Դավթի սաղմոսը։ 27  Եհովան է իմ լույսն+ ու իմ փրկությունը+։ Ումի՞ց պիտի ես վախենամ+։ Եհովան է իմ կյանքի ամրոցը+։ Ումի՞ց պիտի ես դողամ+։   Երբ չարագործները մոտեցան ինձ, որ մարմինս ուտեն+՝ Իմ հակառակորդներն ու ինձ թշնամություն անողները+, Իրե՛նք սայթաքեցին ու ընկան+։   Եթե զորքը բանակ դնի իմ դեմ+, Սիրտս վախ չի զգա+։ Եվ եթե մինչև իսկ պատերազմի էլ դուրս գան իմ դեմ+, Դարձյալ նրան կապավինեմ+։   Մի բան խնդրեցի Եհովայից+, Եվ սա է իմ փափագը+, Որ կյանքիս բոլոր օրերում Եհովայի տանը բնակվեմ+, Եհովայի վայելչությունը տեսնեմ+ Եվ հիացմունքով նրա տաճարին+ նայեմ։   Աղետի օրը նա կթաքցնի ինձ իր ծածկի տակ+, Իր վրանի ծածուկ տեղում կպահի+, Բարձր ժայռի վրա ինձ կդնի+։   Եվ հիմա գլուխս բարձր կլինի ինձ շրջապատող թշնամիների վրա+, Ու ես նրա վրանում ուրախության բացականչություններ կմատուցեմ՝ որպես զոհ+, Երգով ու երաժշտությամբ Եհովային կգովաբանեմ+։   Լսի՛ր, Եհո՛վա, իմ ձայնը, երբ կանչեմ քեզ+, Հաճությո՛ւնդ ցույց տուր ինձ և պատասխա՛ն տուր+։   Սրտիս մեջ քո խոսքը հնչեց. «Իմ երե՛սը փնտրեք»+։ Քո երեսը, ո՛վ Եհովա, ես պիտի փնտրեմ+։   Մի՛ ծածկիր երեսդ ինձանից+։ Բարկության մեջ մի՛ շրջվիր քո ծառայից+։ Դու իմ օգնականը դարձիր+։ Մի՛ թող ինձ և մի՛ հեռացիր ինձանից, ո՛վ իմ փրկության Աստված+։ 10  Նույնիսկ եթե հայրս ու մայրս ինձ թողնեն+, Եհովան կընդունի ինձ+։ 11  Սովորեցրո՛ւ ինձ, Եհո՛վա, քո ճանապարհը+, Առաջնորդի՛ր ինձ ուղղամտության ճանապարհով և պաշտպանի՛ր թշնամիներից։ 12  Մի՛ մատնիր ինձ իմ ոսոխների կամքին+, Որովհետև իմ դեմ սուտ վկաներ են կանգնել+, Եվ անօրենություն են փնչացնում+։ 13  Իսկ եթե ես չհավատայի, որ պիտի տեսնեմ Եհովայի բարությունը ողջերի աշխարհում+... 14  Հույսդ Եհովայի վրա դիր+. քա՛ջ եղիր և թող սիրտդ ամրապնդվի+։ Այո՛, հույսդ Եհովայի վրա դիր+։

Ծանոթագրություններ