Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 26։1-12

Դավթի սաղմոսը։ 26  Դատի՛ր ինձ+, ո՛վ Եհովա, որովհետև իմ անարատության մեջ եմ քայլել+, Եվ Եհովային եմ ապավինել, որ չսասանվեմ+։   Քննի՛ր ինձ, Եհո՛վա, և ստուգի՛ր ինձ+, Զտի՛ր իմ երիկամներն* ու իմ սիրտը+։   Քո սիրառատ բարությունը աչքերիս առաջ է, Եվ քո ճշմարտության մեջ եմ ես քայլել+։   Ստախոս մարդկանց հետ չեմ նստել+ Եվ չեմ ընկերակցել իրենց էությունը թաքցնողների հետ+։   Ես ատում եմ չարություն գործողների հավաքույթը+ Եվ ամբարիշտների հետ չեմ նստում+։   Ձեռքերս կլվանամ անմեղության մեջ+ Եվ զոհասեղանիդ շուրջը կպտտվեմ, ո՛վ Եհովա+,   Որպեսզի հնչեցնեմ գոհության իմ խոսքերը+ Եվ քո բոլոր զարմանահրաշ գործերը հռչակեմ+։   Եհո՛վա, սիրում եմ քո բնակության տունը+ Եվ քո փառքի բնակվելու տեղը+։   Մի՛ կորցրու իմ հոգին մեղավորների հետ+ Եվ ոչ էլ կյանքս՝ արյուն թափողների հետ+, 10  Որոնց ձեռքերում չարագործություն* կա+, Եվ որոնց աջը լի է կաշառքով+։ 11  Իսկ ես պիտի իմ անարատության մեջ քայլեմ+։ Փրկի՛ր*+ ինձ և բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ+։ 12  Իմ ոտքը հարթ տեղում պիտի կանգնի+, Ժողովված բազմության մեջ պիտի Եհովային օրհնեմ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «խորին զգացմունքները»։
Բռց.՝ «անառակ վարք»։
Բռց.՝ «փրկագնիր»։