Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 25։1-22

Դավթի սաղմոսը։ א [Ա՛լեֆ] 25  Ո՛վ Եհովա, դեպի քեզ եմ բարձրացնում իմ հոգին+։ ב [Բեթ]   Ո՛վ իմ Աստված, քեզ եմ ապավինում+,Թող որ չամաչեմ ես։Թող որ թշնամիներս չուրախանան ինձ վրա+։ ג [Գի՛մել]   Քեզ հուսացողներից և ոչ մեկը չի ամաչի+։Կամաչեն նրանք, ովքեր նենգաբար են վարվում, թեև անարդյունք+։ ד [Դա՛լեթ]   Ճանաչեցրո՛ւ ինձ քո ճանապարհները, ո՛վ Եհովա+,Սովորեցրո՛ւ ինձ քո շավիղները+։ ה [Հե]   Քայլեցրո՛ւ ինձ քո ճշմարտության մեջ և սովորեցրո՛ւ ինձ+,Որովհետև դո՛ւ ես իմ փրկության Աստվածը+։ו [Վավ] Ամբողջ օրը հույսս քեզ վրա եմ դնում+։ ז [Զային]   Հիշի՛ր քո ողորմությունը+, ո՛վ Եհովա, և քո սիրառատ բարությունը+,Որովհետև դրանք հավիտենական ժամանակներից են+։ ח [Խեթ]   Երիտասարդությանս մեղքերն ու հանցանքները մի՛ հիշիր+։Հիշիր ինձ քո նվիրված սիրո* համեմատ+Եվ հանուն քո բարության, ո՛վ Եհովա+։ ט [Տեթ]   Բարի և ուղիղ է Եհովան+,Դրա համար էլ նա մեղավորներին սովորեցնում է ճանապարհը+։ י [Յոդ]   Նա հեզերին կօգնի քայլել իր դատավճիռների համաձայն+Եվ կսովորեցնի իր ճանապարհը+։ כ [Քաֆ] 10  Եհովայի բոլոր ճանապարհները սիրառատ բարություն և ճշմարտություն ենԻր ուխտը+ և իր հիշեցումները+ պահողների համար։ ל [Լա՛մեդ] 11  Հանուն քո անվան, ո՛վ Եհովա+,Ների՛ր իմ անօրենությունը, թեպետ այն մեծ է+։ מ [Մեմ] 12  Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Եհովայից+։Նա կսովորեցնի նրան այն ճանապարհը, որն ինքը կընտրի+։ נ [Նուն] 13  Նրա հոգին բարության մեջ կբնակվի+,Եվ նրա սերունդը կտիրի երկրին+։ ס [Սա՛մեխ] 14  Եհովայի հետ մտերմությունը նրանից վախեցողներինն է+,Նաև իր ուխտը, որպեսզի այն իմացնի նրանց+։ ע [Ային] 15  Աչքերս մշտապես Եհովային են ուղղված+,Որովհետև նա է, որ իմ ոտքերն ազատում է որոգայթից+։ פ [Փե] 16  Երեսդ ի՛նձ դարձրու և ցո՛ւյց տուր ինձ քո հաճությունը+,Քանի որ մենակ եմ ու ընկճված+։ צ [Ցա՛դե] 17  Սրտիս վշտերը բազմապատկվել են+,Ազատի՛ր ինձ իմ տառապանքներից+։ ר [Ռեշ] 18  Նայի՛ր իմ դժբախտությանն ու նեղությանը+Եվ իմ բոլոր մեղքերը ներիր+։ 19  Տե՛ս, թե ինչքա՜ն են շատացել իմ թշնամիները+Եվ վայրագ ատելությամբ ատում են ինձ+։ ש [Շին] 20  Պահպանի՛ր իմ հոգին և ազատի՛ր ինձ+։Թող որ չամաչեմ, որովհետև քեզ մոտ եմ ես ապաստան գտել+։ ת [Թավ] 21  Թող որ անարատությունը և ուղղամտությունը պահպանեն ինձ+,Քանի որ քեզ եմ հուսացել+։ 22  Ո՛վ Աստված, ազատի՛ր* Իսրայելին իր բոլոր նեղություններից+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «սիրառատ բարության»։
Բռց.՝ «փրկագնիր»։