Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 24։1-10

Դավթի երգը։ 24  Եհովայինն է երկիրը և նրանում եղող ամեն բան+, Երկիրը և բոլոր այնտեղ բնակվողները+,   Որովհետև նրա հիմքերը նա ինքը գցեց ծովերի վրա+ Եվ գետերի վրա այն հաստատեց+։   Ո՞վ կարող է բարձրանալ Եհովայի սարը+, Ո՞վ կարող է ելնել նրա սուրբ վայրը+։   Նա, ում ձեռքերն անմեղ են, և սիրտը՝ մաքուր+, Նա, ով Իմ հոգին անարժեք չի համարել+ Եվ սուտ երդում չի տվել+։   Նա Եհովայից օրհնություն կստանա+ Եվ իր փրկության Աստծու+ կողմից արդար կճանաչվի։   Սա նրանց սերունդն է, ովքեր փնտրում են նրան, Ովքեր փնտրում են քո երեսը, ո՛վ Հակոբի Աստված+։ (Սելա)   «Բարձրացրե՛ք ձեր գլուխները, ո՛վ դարպասներ+, Եվ վե՛ր կացեք, ո՛վ հինավուրց դռներ+, Որպեսզի փառավոր Արքան ներս մտնի»+։   «Ո՞վ է այս փառավոր Արքան»+։ «Եհո՛վան՝ ուժեղ և զորավոր+, Եհո՛վան՝ զորավոր պատերազմի մեջ»+։   «Բարձրացրե՛ք ձեր գլուխները, ո՛վ դարպասներ+, Այո՛, վե՛ր բարձրացրեք, ո՛վ հինավուրց դռներ, Որպեսզի փառավոր Արքան ներս մտնի»+։ 10  «Ուրեմն ո՞վ է նա, այս փառավոր Արքան»։ «Զորքերի Տեր Եհո՛վան. նա՛ է փառավոր Արքան»+։ (Սելա)

Ծանոթագրություններ