Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 23։1-6

Դավթի երգը։ 23  Եհովան իմ Հովիվն է+։Ես ոչ մի բանի պակասություն չեմ ունենա+։   Խոտառատ արոտավայրերում է ինձ պառկեցնում+Եվ ջրառատ հանգստի վայրերն է ինձ տանում+։   Իմ հոգին թարմացնում է+Եվ իր անվան համար արդարության շավիղներով է ինձ առաջնորդում+։   Եթե նույնիսկ թանձր խավարի+ հովտում քայլեմ,Ոչ մի չար բանից ես չեմ վախենա+,Որովհետև դու ինձ հետ ես+,Քո գավազանը և քո ցուպը մխիթարում են ինձ+։   Թշնամիներիս աչքի առաջ դու ինձ համար սեղան ես պատրաստում+,Դու իմ գլուխը յուղով ես օծում+։Բաժակս բերնեբերան լեցուն է+։   Վստահ եմ, որ առաքինությունն* ու սիրառատ բարությունը կուղեկցեն ինձ կյանքիս բոլոր օրերում+,Եվ Եհովայի տանը ես երկար օրեր կբնակվեմ+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Գղ 5։22-ի ծնթ.։