Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 22։1-31

Նվագավարին։ «Եղնիկը լուսաբացին»։ Դավթի երգը։ 22  Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր+։ Ինչո՞ւ ես քեզ հեռու պահում ինձ փրկելուց+ Եվ իմ աղաղակի խոսքերը լսելուց+։   Ո՛վ իմ Աստված, կանչում եմ քեզ ցերեկը, և դու պատասխան չես տալիս+, Գիշերն էլ եմ կանչում և լուռ չեմ մնում+։   Բայց դու սուրբ ես+, Իսրայելի գովաբանության մեջ ես բնակվում+։   Քե՛զ վստահեցին մեր հայրերը+, Նրանք վստահեցին, և դու փրկեցիր նրանց+։   Քեզ աղաղակեցին+ և անվնաս մնացին+. Նրանք քեզ վստահեցին և չամաչեցին+։   Իսկ ես որդ+ եմ և ոչ թե մարդ, Մարդկանցից նախատված եմ և ժողովրդից՝ անարգված+։   Բոլոր ինձ տեսնողները ծաղրում են ինձ+, Բերանները լայն բաց են անում և գլուխները շարժում+՝ ասելով.   «Եհովային վստահեց+, թող Նա էլ փրկի նրան+։ Թող ազատի նրան, եթե սիրելի է Նրա համար»+։   Դու հանեցիր ինձ որովայնից+, Իմ ապավենը եղար, երբ դեռ մորս կրծքի մոտ էի+։ 10  Արգանդից ես քեզ եմ հանձնված+, Մորս որովայնից դու ես իմ Աստվածը+։ 11  Հեռու մի՛ մնա ինձանից, քանի որ նեղությունը մոտ է+, Քանի որ ուրիշ օգնական չկա+։ 12  Ցլերի բազմությունը շրջապատել է ինձ+. Բասանի ուժեղ ցլերը պաշարել են ինձ+։ 13  Իրենց բերանները բացել են ինձ վրա+՝ Բզկտող ու մռնչացող առյուծի նման+։ 14  Ջրի նման թափվել եմ ես+, Եվ բոլոր ոսկորներս առանձնացել են իրարից+։ Սիրտս դարձել է մոմի պես+ Եվ հալվել է իմ որովայնում+։ 15  Ուժս չորացել է կավե ամանի բեկորի նման+, Լեզուս քիմքիս է կպել+. Եվ դու ինձ մահվան փոշու մեջ ես դրել+։ 16  Շները շրջապատել են ինձ+, Չարերի ժողովը պաշարել է ինձ+։ Առյուծի նման պատառոտում են ձեռքերս ու ոտքերս+։ 17  Բոլոր ոսկորներս+ կարող եմ համրել։ Նրանք նայում են, իրենց աչքերը չեն հեռացնում ինձանից+։ 18  Հանդերձներս բաժանում են իրար մեջ+ Եվ հագուստիս վրա վիճակ են գցում+։ 19  Բայց դու, ո՛վ Եհովա, հեռվում մի՛ մնա+։ Ո՛վ իմ զորություն+, շտապիր ինձ օգնության հասնել+։ 20  Ազատի՛ր իմ հոգին սրից+, Իմ միակ հոգին՝ շան ճանկերից+։ 21  Փրկի՛ր ինձ առյուծի բերանից+ Եվ պատասխանի՛ր ու ազատի՛ր ինձ վայրի ցլերի եղջյուրներից+։ 22  Ես կհռչակեմ քո անունը +իմ եղբայրներին+, Ժողովի մեջ քեզ կգովաբանեմ+։ 23  Ո՛վ Եհովայից վախեցողներ, գովաբանե՛ք նրան+։ Ո՛վ Հակոբի բոլոր սերունդներ, փառաբանե՛ք նրան+։ Վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր սերունդներ+։ 24  Որովհետև նա չարհամարհեց+ Ու չզզվեց նեղության մեջ եղողի նեղությունից+ Եվ իր երեսը չծածկեց նրանից+. Այլ երբ օգնության կանչեց նրան, նա լսեց+։ 25  Քո արած գործերի համար կգովաբանեմ քեզ մեծ ժողովում+, Իմ խոստումները կկատարեմ նրանից վախեցողների առաջ+։ 26  Հեզերը կուտեն ու կկշտանան+, Եհովային փնտրողները կգովաբանեն նրան+։ Թող ձեր սրտերը ապրեն հավիտյան+։ 27  Երկրի բոլոր ծայրերը կհիշեն ու հետ կդառնան դեպի Եհովան+, Եվ ազգերի բոլոր ընտանիքները կխոնարհվեն քո առաջ+։ 28  Որովհետև Եհովայինն է թագավորությունը+, Եվ նա է տիրում ազգերի վրա+։ 29  Երկրի բոլոր հղփացածները կուտեն ու կխոնարհվեն+, Նրա առաջ ծնկի կգան բոլոր հողը իջնողները+, Եվ ոչ ոք չի կարողանա իր հոգին կենդանի պահել+։ 30  Սերունդը կծառայի նրան+։ Եհովայի մասին կհռչակվի հաջորդ սերնդին+։ 31  Կգան ու նրա արդարությունը կպատմեն+ Այն ժողովրդին, որը ծնվելու է. կպատմեն այն մասին, որ Նա է արել սա+։

Ծանոթագրություններ