Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 21։1-13

Նվագավարին։ Դավթի երգը։ 21  Ո՛վ Եհովա, թագավորն ուրախանում է քո զորությամբ+,Եվ դեռ որքա՜ն նա պիտի ցնծա քո տված փրկությամբ+։   Դու տվել ես նրան իր սրտի ուզածը+Եվ նրա շուրթերի խնդրանքը չես մերժել+։ (Սելա)   Դու դիմավորեցիր ու բարիքներով օրհնեցիր նրան+Եվ գլխին զտված ոսկուց պսակ դրեցիր+։   Նա քեզանից կյանք խնդրեց, և դու տվեցիր+,Երկար կյանք տվեցիր, այո՛, հավիտյան+։   Մեծ է նրա փառքը քո տված փրկությամբ+։Դու նրան արժանապատվություն ու շքեղություն ես տալիս+,   Որովհետև դու մեծապես օրհնել ես նրան հավիտյան+,Քո ներկայության ցնծությամբ ուրախացնում ես նրան+.   Որովհետև թագավորը Եհովային է ապավինում+Եվ Բարձրյալի սիրառատ բարությանը։ Նա չի սասանվի+։   Քո ձեռքը կգտնի քո բոլոր թշնամիներին+,Քո աջը կգտնի քեզ ատողներին։   Դու նրանց կրակե հնոց կդարձնես նշանակված ժամին, երբ ուշադրությունդ նրանց կողմը դարձնես+։Եհովան իր բարկությամբ կուլ կտա նրանց, և կրակը նրանց կլափի+։ 10  Դու կոչնչացնես նրանց պտուղը երկրից+Եվ նրանց սերունդը՝ մարդկանց որդիներից+։ 11  Որովհետև նրանք ձգտում են քեզ չարիք անել+,Խորհուրդ են հնարում, որը չեն կարողանում իրագործել+։ 12  Դու այնպես կանես, որ նրանք թիկունք կդարձնեն ու կփախչեն+,Երբ քաշես քո աղեղի լարերը նրանց երեսին ընդդեմ+։ 13  Փառավորվի՛ր քո զորությամբ, ո՛վ Եհովա+։Մենք կերգենք ու սաղմոս կասենք քո հզորության մասին+։

Ծանոթագրություններ