Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 2։1-12

2  Ինչո՞ւ են ազգերը իրարանցման մեջ ընկել+, Եվ ինչո՞ւ են ազգությունները քրթմնջում՝ դատարկ բաներ մտածելով+։   Երկրի թագավորները վեր են կացել+, Եվ կառավարիչները մեկ մարդու պես ժողովվել են+ Եհովայի+ ու նրա օծյալի դեմ+՝   Ասելով. «Քանդե՛նք նրանց կապանքները+ Եվ նրանց պարանները մեզանից հեռո՛ւ նետենք»+։   Երկնքում Նստողը+ կծիծաղի, Եհովան կծաղրի նրանց+։   Այդ ժամանակ նա կխոսի նրանց հետ իր զայրույթով+, Իր մեծ բարկությամբ տագնապի մեջ կգցի նրանց+   Եվ կասի. «Ես նշանակեցի իմ թագավորին+ Իմ սուրբ սարի+՝ Սիոնի+ վրա»։   Ես կազդարարեմ Եհովայի հրահանգը. Նա ինձ ասաց. «Դու իմ որդին ես+, Ես այսօր քո հայրը դարձա+։   Խնդրիր ինձանից+, որ ազգերին քեզ որպես ժառանգություն տամ+ Եվ երկրի ծայրերը՝ որպես ստացվածք+։   Երկաթե գավազանով կջարդես նրանց+, Կավե անոթի պես կփշրես նրանց»+։ 10  Հիմա, ո՛վ թագավորներ, հասկացողությա՛մբ վարվեք Եվ ուղղե՛ք ձեր ճանապարհները, ո՛վ երկրի դատավորներ+։ 11  Ծառայե՛ք Եհովային վախով+ Եվ ցնծացե՛ք դողալով+։ 12  Համբուրե՛ք* որդուն+, որ Նա չբարկանա Եվ որ դուք չկորչեք ճանապարհից+, Որովհետև նրա զայրույթը կարող է արագ բորբոքվել+։ Երջանիկ են բոլոր նրանք, ում համար ապաստան է նա+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ընդունեք, ողջունեք»։