Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 19։1-14

Նվագավարին։ Դավթի երգը։ 19  Երկինքը հռչակում է Աստծու փառքը+,Եվ երկնակամարը պատմում է նրա ձեռքերի գործը+։   Օրը օրից հետո խոսք է հայտնում+,Եվ գիշերը գիշերից հետո իմացություն է բացահայտում+։   Չկա խոսք, և չկան բառեր.Նրանցից ձայն չի լսվում+։   Նրանց չափման լարը ձգվում է ողջ երկրով մեկ+,Եվ նրանց խոսքերը հասնում են մինչև աշխարհի ծայրը+։Աստված երկնքում վրան կանգնեցրեց արևի համար+.   Եվ արևը ամուսնական ննջարանից դուրս եկող փեսայի նման է+։Նա հրճվում է, ինչպես զորավոր մի մարդ, որ պատրաստ է վազելու իր ճանապարհը+։   Երկնքի մի ծայրից նա դուրս է գալիսԵվ իր պտույտն ավարտում է մյուս ծայրում+։Ոչինչ չի ծածկվում նրա ջերմությունից+։   Եհովայի օրենքը+ կատարյալ է+, կենդանացնում է* հոգին+։Եհովայի հիշեցումը+ հուսալի է+, իմաստուն է դարձնում անփորձին+։   Եհովայի կանոններն+ արդար են+, ուրախացնում են սիրտը+,Եհովայի պատվիրանը+ մաքուր է+, լույս է տալիս աչքերին+։   Եհովայի հանդեպ վախը+ մաքուր է, մնում է հավիտյան։Եհովայի դատավճիռները+ ճշմարիտ են+, բոլորովին արդար+։ 10  Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին և նույնիսկ շատ զտված ոսկին+,Եվ ավելի քաղցր են, քան մեղրը+ և մեղրախորսխից+ ծորացող մեղրը։ 11  Դրանք նախազգուշացնում են քո ծառային+,Եվ դրանք պահելու մեջ մեծ վարձատրություն կա+։ 12  Ո՞վ կարող է իմանալ իր սխալները+։Ների՛ր իմ այն մեղքերը, որոնց մասին ես տեղյակ չեմ*+։ 13  Հե՛տ պահիր քո ծառային հանդուգն արարքներից+,Թույլ մի՛ տուր, որ դրանք իշխեն ինձ վրա+։Այդ ժամանակ ես անբիծ կլինեմ+Եվ շատ հանցանքներից անմեղ կմնամ։ 14  Թող բերանիս խոսքերը և սրտիս խորհրդածությունը+Հաճելի լինեն քեզ, ո՛վ Եհովա, իմ Վե՛մ+ և իմ Փրկի՛չ+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «վերադարձնում է»։
Կամ՝ «ծածուկ մեղքերը»։