Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 18։1-50

Նվագավարին։ Եհովայի ծառա Դավթի սաղմոսը, որն այս երգի խոսքերը Եհովային ուղղեց այն օրը, երբ Եհովան ազատեց նրան իր բոլոր թշնամիների և Սավուղի ձեռքից+։ Նա ասաց. 18  Պիտի սիրեմ քեզ, ո՜վ Եհովա, իմ զորությո՛ւն+։   Եհովան իմ վեմն է, իմ ամրոցն ու իմ Ազատարարը+։Իմ Աստվածը իմ ժայռն է։ Նրա մոտ ես ապաստան կգտնեմ+։Իմ վահանն է նա, իմ փրկության եղջյուրն ու իմ ապահով բարձունքը+։   Կկանչեմ Եհովային՝ Նրան, ով արժանի է գովաբանության+,Եվ իմ թշնամիներից ես կփրկվեմ+։   Մահվան պարանները օղակեցին ինձ+,Անպիտան մարդկանց հեղեղները սարսափեցնում էին ինձ+։   Գերեզմանի* կապանքները շրջապատեցին ինձ+,Մահվան որոգայթներն իմ դեմ դուրս եկան+։   Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցիԵվ օգնության համար իմ Աստծուն աղաղակեցի+։Իր տաճարից նա լսեց իմ ձայնը+,Եվ նրան ուղղված օգնության աղաղակս նրա ականջին հասավ+։   Այդ ժամանակ երկիրը ցնցվեց ու դողաց+,Լեռների հիմքերը շարժվեցին+Ու ցնցվեցին, որովհետև նա բարկացավ+։   Նրա քթից ծուխ բարձրացավ, և լափող կրակ՝ նրա բերանից+,Բոցավառ ածուխներ ցրիվ եկան նրանից։   Նա խոնարհեցրեց երկինքը ու վայր իջավ+։Թանձր խավար էր նրա ոտքերի տակ։ 10  Նա հեծավ մի քերովբեի ու թռավ+Եվ սլացավ ոգու թևերի* վրա+։ 11  Ապա խավարը իր համար ծածկույթ դարձրեց+,Եվ մուգ ջրերն ու թանձր ամպերըՆրա շուրջը որպես տաղավար եղան+։ 12  Փայլատակումից նրա առջևից իր ամպերն անցան+,Կարկուտ ու այրվող ածուխներ տեղացին+։ 13  Եվ երկնքում Եհովան որոտաց+,Բարձրյալը իր ձայնն արձակեց+,Կարկուտ ու այրվող ածուխներ տեղացին։ 14  Նա իր նետերն ուղարկեց, որ ցրի նրանց+.Եվ շանթեր արձակեց, որ շփոթության մեջ գցի+։ 15  Ջրերի հատակը երևաց+,Եվ երկրի հիմքերը բացվեցին+Քո սաստելուց, ո՛վ Եհովա, քո ռունգերից դուրս եկող ահեղ շնչից+։ 16  Բարձունքից նա մեկնեց իր ձեռքը և բռնեց ինձ+,Խոր ջրերից+ ինձ դուրս հանեց։ 17  Նա ազատեց ինձ իմ զորեղ թշնամուց+Եվ ինձ ատողներից, որոնք ինձանից ուժեղ էին+։ 18  Իմ նեղության օրը նրանք իմ դեմ դուրս եկան+,Սակայն Եհովան ինձ համար հենարան եղավ+։ 19  Նա ինձ մի լայնարձակ տեղ հանեց+Եվ փրկեց, որովհետև ինձ հավանեց+։ 20  Եհովան իմ արդարության համեմատ վարձատրում է ինձ+Եվ իմ ձեռքերի մաքրության համեմատ հատուցում է ինձ+, 21  Որովհետև ես պահեցի Եհովայի ճանապարհները+Եվ իմ Աստծուց ամբարշտությամբ չհեռացա+, 22  Որովհետև նրա բոլոր դատավճիռներն իմ առջևում են+,Նրա կանոնները չեմ հեռացնի ինձանից+։ 23  Նրա առջև ես անարատ կլինեմ+Եվ անօրենություն գործելուց կզգուշանամ+։ 24  Թող Եհովան հատուցի ինձ՝ ըստ իմ արդարության+,Ըստ իմ ձեռքերի մաքրության՝ իր աչքերի առաջ+։ 25  Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում+,Անարատ մարդու հետ՝ անարատությամբ+, 26  Մաքուրի հետ մաքուր ես լինում+,Բայց խարդախ մարդու հետ վարվում ես իր խարդախության համեմատ+։ 27  Ընկճված մարդկանց դու փրկում ես+,Բայց ամբարտավան աչքերը խոնարհեցնում ես+։ 28  Դո՛ւ ես իմ ճրագը վառում, ո՛վ Եհովա+,Իմ Աստվածն է լուսավորում իմ խավարը+։ 29  Քո օգնությամբ ես կարող եմ հրոսակախմբին ընդդեմ վազել+,Իմ Աստծու օգնությամբ կարող եմ պարիսպ մագլցել+։ 30  Ճշմարիտ Աստծու ճանապարհը կատարյալ է+,Եհովայի խոսքը զտված է+։Նա վահան է բոլոր նրանց համար, ովքեր իր մոտ ապաստան են գտնում+։ 31  Ո՞վ է Աստված, Եհովայից բացի+,Կամ ո՞վ է վեմ, մեր Աստծուց բացի+։ 32  Ճշմարիտ Աստվածն է, որ զորությամբ գոտեպնդում է ինձ+Եվ իմ ճանապարհը կատարյալ դարձնում+, 33  Ոտքերս եղնիկի ոտքերի պես է անում+Եվ ինձ բարձունքների վրա է կանգնեցնում+։ 34  Ձեռքերս պատերազմի է վարժեցնում+,Եվ բազուկներս պղնձե աղեղ են ծռում+։ 35  Դու կտաս ինձ քո փրկության վահանը+,Քո աջ ձեռքը կհաստատի ինձ+,Եվ քո խոնարհությունը կբարձրացնի ինձ+։ 36  Դու կընդարձակես ճանապարհը իմ քայլերի համար+,Եվ ոտքերս բնավ չեն երերա+։ 37  Թշնամիներիս կհետապնդեմ ու կհասնեմԵվ հետ չեմ դառնա, մինչև որ բնաջինջ չլինեն նրանք+։ 38  Ես կկոտորեմ նրանց, որ այլևս չկարողանան վեր կենալ+,Ու նրանք կընկնեն իմ ոտքերի տակ+։ 39  Դու ինձ զորությամբ կգոտեպնդես պատերազմի համար,Իմ դեմ ելնողներին ոտքերիս տակ կգցես+։ 40  Դու այնպես կանես, որ իմ թշնամիները թիկունք դարձնեն ու փախչեն*+,Եվ ինձ ատողներին ես կլռեցնեմ+։ 41  Նրանք աղաղակում են օգնության համար, բայց փրկող չկա+,Եհովային են կանչում, բայց նա պատասխան չի տալիս+։ 42  Ես կփշրեմ նրանց, ինչպես փոշին՝ քամու առաջ+,Փողոցների ցեխի պես կթափեմ նրանց+։ 43  Դու կազատես ինձ ժողովրդի պարսավանքից+,Ազգերի գլուխ կնշանակես ինձ+։Ժողովուրդը, որին ես չէի ճանաչում, կծառայի ինձ+։ 44  Իմ մասին լսելով՝ նրանք կհնազանդվեն ինձ+,Օտարականները քծնելով ինձ մոտ կգան+։ 45  Օտարականները կթառամենԵվ դողալով դուրս կգան իրենց ապաստարաններից+։ 46  Կենդանի է Եհովան+։ Թող օրհնյալ լինի իմ Վեմը+,Եվ թող մեծարվի իմ փրկության Աստվածը+։ 47  Ճշմարիտ Աստվածն ինձ համար վրեժխնդիր է լինում+Եվ ժողովուրդներին ինձ է հպատակեցնում+։ 48  Նա ինձ փրկում է իմ զայրացած թշնամիներից+։Դու կբարձրացնես ինձ իմ դեմ ելնողներից+,Եվ բռնի մարդուց դու ինձ կազատես+։ 49  Դրա համար ես կգովեմ քեզ ազգերի մեջ, ո՛վ Եհովա+,Եվ քո անվանը սաղմոս կերգեմ+։ 50  Նա մեծ գործեր է անում իր թագավորին փրկելու համար+Եվ սիրառատ բարություն է դրսևորում իր օծյալի+՝Դավթի ու նրա սերնդի հանդեպ հավիտյան+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Կամ՝ «քամու թևերի»։
Կամ՝ «իմ թշնամիների ծոծրակը կտաս ինձ»։