Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 17։1-15

Դավթի աղոթքը։ 17  Լսի՛ր, ինչը որ արդար է, ո՜վ Եհովա, ուշադրությո՛ւն դարձրու իմ աղերսանքին+,Ակա՛նջ դիր իմ աղոթքին, որ խաբեբա շուրթերից չէ+։   Դո՛ւ տուր իմ դատավճիռը+,Թող քո աչքերը ազնվություն տեսնեն+։   Դու քննեցիր սիրտս և գիշերով ստուգեցիր ինձ+,Զտեցիր ինձ և պարզեցիր, որ ես ոչ մի վատ բան չեմ մտադրել+։Իմ բերանը մեղք չի գործի+։   Ինչ վերաբերում է մարդկանց արարքներին,Քո շուրթերի խոսքերի շնորհիվ ես զգուշանում եմ ավազակների ճանապարհներից+։   Թող իմ քայլերը հաստատ մնան քո շավիղներում+,Որտեղ իմ ոտքերը չեն սասանվի+։   Ես կանչում եմ քեզ, որովհետև դու կպատասխանես ինձ, ո՜վ Աստված+։Դեպի ինձ խոնարհեցրու ականջդ։ Լսի՛ր իմ խոսքերը+։   Ցո՛ւյց տուր քո սիրառատ բարության զարմանահրաշ գործերը+, ո՛վ Փրկիչ, որ փրկում ես նրանց,Ովքեր ապաստան են փնտրում քո աջ ձեռքի+ դեմ ըմբոստացողներից։   Պահի՛ր ինձ աչքի բիբի պես+,Թևերիդ հովանու տակ ծածկի՛ր ինձ+   Այն ամբարիշտներից, որոնք ինձ թալանեցին։Իմ հոգու դեմ թշնամություն անողները չորս կողմից պաշարում են ինձ+։ 10  Նրանք իրենց ճարպով+ են ծածկել,Ամբարտավանորեն են խոսում իրենց բերանով+. 11  Ուր էլ որ մեր քայլերը դնում ենք, նրանք շրջապատում են մեզ+,Աչքերը հառած հետևում են, որ մեզ գետին տապալեն+։ 12  Նրանցից ամեն մեկը նման է առյուծի, որ ցանկանում է հոշոտել իր որսին+,Առյուծի, որ դարան մտած սպասում է։ 13  Վե՛ր կաց, ո՜վ Եհովա, երես առ երես դո՛ւրս եկ նրա դեմ+,Խոնարհեցրո՛ւ նրան, քո սրով+ ազատի՛ր իմ հոգին ամբարշտից, 14  Քո ձեռքով փրկի՛ր ինձ մարդկանցից, ո՜վ Եհովա+,Այս աշխարհի մարդկանցից+, որոնց բաժինը այս կյանքում է+,Եվ որոնց որովայնը քո թաքցրած գանձերով ես լցնում+,Ովքեր բավականաչափ որդիներ+ ունենԵվ իրենց զավակներին են թողնում իրենց կուտակածը+։ 15  Իսկ ես արդարության մեջ կտեսնեմ քո երեսը+Եվ գոհ կլինեմ, երբ արթնանալով տեսնեմ քո կերպարանքը+։

Ծանոթագրություններ