Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 16։1-11

Դավթի Միքթամը*։ 16  Պահպանի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև քեզ մոտ եմ ապաստան գտել+։   Եհովային ասացի. «Դու Եհովան ես, իմ առաքինությունը* քո օգտի համար չէ+,   Այլ սրբերի, որոնք երկրի վրա են։Նրանցում՝ փառահեղների մեջ է իմ ողջ ուրախությունը»+։   Շատանում են նրանց ցավերը, ովքեր շտապում են հետևել ուրիշ աստծու+։Ես չեմ մատուցելու նրանց ըմպելիքի ընծան, որ արյունից է+,Եվ նրանց անունները չեմ հիշատակելու իմ շրթունքներով+։   Եհովան ինձ նշանակված բաժինն է+ ու իմ բաժակը+։Դու ամուր պահում ես ինձ բաժին ընկած ժառանգությունը։   Ինձ բաժին ընկած սահմանները հաճելի են ինձ+։Իմ ժառանգությունը ցանկալի է ինձ։   Ես կօրհնեմ Եհովային, որն ինձ խորհուրդ է տալիս+։Նույնիսկ գիշերները իմ խորին զգացմունքները* կրթում են ինձ+։   Եհովան միշտ իմ առջևում է+։Ես չեմ սասանվի, քանի որ նա իմ աջ կողմում է+։   Դրա համար էլ սիրտն իմ ուրախանում է, և փառքն իմ ցնծում է+։Եվ մարմինս կբնակվի ապահովության մեջ+։ 10  Դու իմ հոգին չես թողնի գերեզմանում*+։Թույլ չես տա, որ քեզ նվիրվածը փոսը* տեսնի+։ 11  Դու կիմացնես ինձ կյանքի ճանապարհը+։Քո երեսի առաջ ուրախության լիություն կա+,Եվ քո աջ կողմում ցնծություն կա հավիտյան+։

Ծանոթագրություններ

Երաժշտ. տերմին, որի նշ-ը հայտնի չէ։
Տե՛ս Գղ 5։22-ի ծնթ.։
Բառացի՝ «երիկամները»։
Եբրայերեն՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
LXXSyVg-ում՝ «ապականություն»։