Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 149։1-9

149  Գովաբանե՛ք Յահին+։ Նոր ե՛րգ երգեք Եհովային+, Նրա գովաբանությունը՝ նվիրվածների ժողովում+։   Թող Իսրայելը ուրախանա իր Մեծ Ստեղծչով+, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով+։   Թող գովաբանեն նրա անունը պարերով+, Դափով ու քնարով թող սաղմոս երգեն նրա համար+.   Որովհետև Եհովան հավանում է իր ժողովրդին+, Հեզերին փրկությամբ է զարդարում+։   Թող նվիրվածները ցնծան փառքով, Թող ուրախ բացականչեն իրենց անկողինների վրա+։   Թող Աստծուն մեծարող երգեր լինեն նրանց շուրթերին+, Եվ երկսայրի սուր՝ նրանց ձեռքերում+,   Որ վրեժ առնեն ազգերից+, Պատժեն ազգություններին+,   Որ նրանց թագավորներին շղթաներով կապեն+ Եվ նրանց պատվավորներին՝ երկաթե ոտնակապերով,   Որպեսզի նրանց վրա կատարվի գրված դատավճիռը+։ Այս փառքը պատկանում է բոլոր նրան նվիրվածներին+։ Գովաբանե՛ք Յահին+։

Ծանոթագրություններ