Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 148։1-14

148  Գովաբանե՛ք Յահին+։Գովաբանե՛ք Եհովային երկնքից+,Գովաբանե՛ք նրան բարձունքներում+։   Գովաբանե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր հրեշտակներ+։Գովաբանե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր զորքեր+։   Գովաբանե՛ք նրան, արեգա՛կ ու լուսի՛ն+։Գովաբանե՛ք նրան, լուսավո՛ր աստղեր+։   Գովաբանե՛ք նրան, երկինքների՛ երկինք+Եվ ջրե՛ր, որ երկնքից վեր եք+։   Թող գովաբանեն նրանք Եհովայի անունը+,Որովհետև նա հրամայեց, և նրանք ստեղծվեցին+։   Նա հաստատեց նրանց դարեդար, հավիտյան+։Կանոն տվեց, և այն չի խախտվի+։   Գովաբանե՛ք Եհովային երկրից+,Ո՛վ ծովային հրեշներ և բոլոր ջրային անդունդներ+.   Ո՛վ կրակ ու կարկուտ, ձյո՛ւն և թանձր ծո՛ւխ+,Կատաղի քամի՛, որ նրա խոսքն ես կատարում+,   Ո՛վ լեռներ ու բոլոր բլուրներ+,Պտղատու ծառե՛ր ու բոլոր մայրինե՛ր+, 10  Ո՛վ գազաններ ու բոլոր անասուննե՛ր+,Սողացողնե՛ր ու թռչուննե՛ր+, 11  Ո՛վ երկրի թագավորներ+ ու բոլոր ազգություննե՛ր,Իշխաննե՛ր+ ու երկրի բոլոր դատավորնե՛ր+, 12  Երիտասարդնե՛ր+ ու աղջիկնե՛ր+,Ծերե՛ր+՝ մանուկների հետ միասին+։ 13  Թող նրանք գովաբանեն Եհովայի անունը+,Որովհետև միայն նրա անունն է անհասանելիորեն բարձր+։Նրա վեհությունը երկրից ու երկնքից էլ վեր է+։ 14  Նա կբարձրացնի իր ժողովրդի եղջյուրը+,Բոլոր իրեն նվիրվածների փառքը+.Իսրայելի որդիների՝ այն ժողովրդի, որ մոտ է իրեն+։ Գովաբանե՛ք Յահին+։

Ծանոթագրություններ