Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 147։1-20

147  Գովաբանե՛ք Յահին+,Մեր Աստծուն սաղմոս երգելը բարի է+Եվ հաճելի. նա արժանի է գովաբանության+։   Եհովան վերաշինում է Երուսաղեմը+.Նա հավաքում է Իսրայելի ցրվածներին+։   Բուժում է+ սրտով կոտրվածներին+Եվ կապում է նրանց վերքերը+։   Նա հաշվում է աստղերի թիվը+,Նրանց բոլորին իրենց անուններով է կանչում+։   Մեծ է մեր Տերը և շատ զորավոր+.Նրա իմաստությունը* սահման չունի+։   Եհովան նեցուկ է կանգնում հեզերին+.Ամբարիշտներին նվաստացնում է մինչև գետին+։   Երախտագիտության երգե՛ր երգեք Եհովային+,Սաղմո՛ս ասացեք մեր Աստծուն քնարով+,   Նրան, ով երկինքը ծածկում է ամպերով+,Ով անձրև է պատրաստում երկրի համար+Եվ կանաչ խոտ է բուսցնում լեռների վրա+։   Կենդանիներին իրենց կերակուրն է տալիս+,Ագռավի ձագերին, որ կանչում են իրեն+։ 10  Ձիու ուժի մեջ նա ուրախություն չի գտնում+Եվ ոչ էլ մարդու ոտքերի արագության մեջ՝ հաճույք+։ 11  Եհովան իրենից վախեցողներին է հավանում+,Որոնք իր սիրառատ բարությանն են սպասում+։ 12  Գովի՛ր Եհովային+, ո՛վ Երուսաղեմ, Գովաբանի՛ր քո Աստծուն, ո՛վ Սիոն+, 13  Որովհետև նա պնդացրեց քո դարպասների նիգերը,Օրհնեց քո որդիներին քեզանում+։ 14  Նա խաղաղություն է տալիս քո սահմաններին+,Ընտիր ցորենով* կշտացնում է քեզ+։ 15  Նա իր պատգամները երկիր է ուղարկում+,Եվ արագ վազում է նրա խոսքը։ 16  Նա ձյուն է տալիս բրդի պես+,Եղյամ է ցանում մոխրի պես+, 17  Սառույց է թափում պատառների նման+.Ո՞վ կարող է կանգնել նրա ցրտի առաջ+։ 18  Ուղարկում է իր խոսքն+ ու հալեցնում դրանց։Փչել է տալիս իր քամուն+,Եվ ջրերը հոսում են։ 19  Նա պատմում է իր խոսքը Հակոբին+,Իր կանոններն+ ու դատավճիռները՝ Իսրայելին+։ 20  Նա այդպես չվարվեց ուրիշ ոչ մի ազգի հետ+,Եվ նրա դատավճիռները նրանք չգիտեն+։ Գովաբանե՛ք Յահին+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «հասկացողությունը»։
Բռց.՝ «ցորենի ճարպով»։