Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 146։1-10

146  Գովաբանե՛ք Յահին+, Գովաբանի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի+։   Պիտի գովաբանեմ Եհովային իմ ողջ կյանքի ընթացքում+։ Պիտի սաղմոս երգեմ իմ Աստծուն, քանի դեռ կամ+։   Մի՛ ապավինեք իշխանավորներին+, Մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա+։   Նրա ոգին դուրս է գալիս+, և նա դեպի իր հողն է դառնում+. Նույն օրը կորչում են նրա մտքերը+։   Երջանիկ է նա, որի օգնականը Հակոբի Աստվածն է+, Որի հույսը Եհովան է՝ իր Աստվածը+,   Ով Ստեղծիչն է երկնքի ու երկրի+, Ծովի և այն ամենի, որ կա նրանցում+, Ով հավիտյան պահպանում է իր ճշմարտությունը+,   Ով արդարադատություն է գործադրում խաբվածների համար+, Ով հաց է տալիս քաղցածներին+։ Եհովան ազատում է կապանքների մեջ եղողներին+։   Եհովան բացում է կույրերի աչքերը+, Եհովան վեր է բարձրացնում կռացածներին+, Եհովան սիրում է արդարներին+։   Եհովան պաշտպանում է պանդուխտներին+, Նեցուկ է կանգնում որբին* ու այրուն+, Բայց ամբարիշտների ճանապարհը+ ծռում է+։ 10  Եհովան պիտի թագավորի հավիտյան+, Քո Աստվածը, ո՜վ Սիոն, սերնդից սերունդ+։ Գովաբանե՛ք Յահին+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «անհայր տղային»։