Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Ընտրել լեզուն Հայերեն

Սաղմոս 145։1-21

Գովաբանություն։ Դավթի սաղմոսը։ א [Ա՛լեֆ] 145  Պիտի մեծարեմ քեզ, ո՛վ իմ Աստված և Թագավոր+,Պիտի օրհնեմ քո անունը դարեդար, նույնիսկ հավիտյան+։ ב [Բեթ]   Ամեն օր պիտի օրհնեմ քեզ+Եվ պիտի գովաբանեմ քո անունը դարեդար, այո՛, հավիտյան+։ ג [Գի՛մել]   Մեծ է Եհովան և արժանի է մեծ գովաբանության+,Նրա մեծությունը անըմբռնելի է+։ ד [Դա՛լեթ]   Սերնդից սերունդ պիտի գովեն քո արածները+Եվ քո զորավոր գործերի մասին պիտի պատմեն+։ ה [Հե]   Քո վեհության փառավոր շքեղության+Եվ քո զարմանալի գործերի մասին ես պիտի խորհեմ+։ ו [Վավ]   Ակնածանք ներշնչող քո գործերի զորության մասին պիտի խոսեն+.Եվ ես քո մեծությունը պիտի հռչակեմ+։ ז [Զային]   Քո մեծ բարության մասին պիտի խոսքեր բխեցնեն+Եվ քո արդարությամբ պիտի ցնծան+։ ח [Խեթ]   Եհովան գթառատ է ու ողորմած+,Դանդաղ է բարկանալու մեջ և մեծ՝ սիրառատ բարությամբ+։ ט [Տեթ]   Եհովան բարի է ամենքի հանդեպ+,Եվ նրա ողորմությունը իր բոլոր գործերի վրա է+։ י [Յոդ] 10  Քո բոլոր գործերը պիտի գովեն քեզ, ո՛վ Եհովա+,Եվ քեզ նվիրվածները պիտի օրհնեն քեզ+։ כ [Քաֆ] 11  Քո թագավորության փառքի մասին պիտի պատմեն+Եվ քո հզորության մասին պիտի խոսեն+, ל [Լա՛մեդ] 12  Որպեսզի մարդկանց որդիներին ճանաչեցնեն քո հզոր գործերը+Եվ քո թագավորության շքեղության փառքը+։ מ [Մեմ] 13  Քո թագավորությունը թագավորություն է ողջ հավիտենության համար+,Եվ քո իշխանությունը՝ հետագա բոլոր սերունդների համար+։ ס [Սա՛մեխ] 14  Եհովան նեցուկ է լինում բոլոր ընկնողներին+Եվ վեր է բարձրացնում բոլոր կռացածներին+։ ע [Ային] 15  Բոլորի աչքերը քեզ են նայում հույսով+,Եվ դու նրանց տալիս ես իրենց կերակուրը ժամանակին+։ פ [Փե] 16  Դու բաց ես անում քո ձեռքը+Եվ գոհացնում ամեն կենդանի արարածի փափագը+։ צ [Ցա՛դե] 17  Եհովան արդար է իր բոլոր ճանապարհներում+Եվ նվիրված՝ իր բոլոր գործերում+։ ק [Կոֆ] 18  Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին+,Բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են կանչում իրեն+։ ר [Ռեշ] 19  Նա կկատարի իրենից վախեցողների փափագը+,Կլսի նրանց օգնության կանչն ու կփրկի նրանց+։ ש [Շին] 20  Եհովան պահպանում է բոլոր իրեն սիրողներին+,Իսկ բոլոր ամբարիշտներին նա կոչնչացնի+։ ת [Թավ] 21  Բերանս Եհովային գովաբանություն պիտի խոսի+։Թող ամեն մարմին օրհնի նրա սուրբ անունը դարեդար, այո՛, հավիտյան+։

Ծանոթագրություններ