Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 144։1-15

Դավթի սաղմոսը։ 144  Օրհնյալ լինի Եհովան՝ իմ Վեմը+,Որ ձեռքերիս մարտնչել է սովորեցնում+Եվ մատներիս՝ պատերազմել։   Նա իմ սիրառատ բարությունն է ու իմ ամրոցը+,Իմ ապահով բարձունքը, իմ Ազատարարը+Ու իմ վահանը+։ Նրա մոտ եմ ես ապաստան գտել+,Նա ժողովուրդներին ինձ է հպատակեցնում+։   Ո՛վ Եհովա, ի՞նչ է մարդը, որ նկատում ես նրան+,Կամ մահկանացու մարդու+ որդին, որ հաշվի ես առնում նրան։   Մարդը լոկ շունչ է+.Նրա օրերը անցնող ստվերի պես են+։   Ո՛վ Եհովա, խոնարհեցրո՛ւ քո երկինքն ու ցա՛ծ իջիր+,Դիպի՛ր լեռներին, և նրանցից ծուխ կելնի+։   Փայլատակի՛ր կայծակով, որ ցրես իմ թշնամիներին+,Ուղարկի՛ր քո նետերը, որ շփոթության մեջ գցես նրանց+։   Ձեռքերդ մեկնի՛ր բարձրից+.Ազատի՛ր և փրկի՛ր ինձ շատ ջրերից+,Օտարների ձեռքից+,   Որոնց բերանը կեղծիք է խոսում+,Եվ որոնց աջ ձեռքը ստության աջ է+։   Ո՛վ Աստված, քեզ համար նոր երգ պիտի երգեմ+։Տասնալար տավիղով սաղմոս պիտի ասեմ քեզ+. 10  Նրան, ով փրկություն է տալիս թագավորներին+,Ով ազատում է իր Դավիթ ծառային անողոք սրից+։ 11  Ազատի՛ր ու փրկի՛ր ինձ օտարների ձեռքից+,Որոնց բերանը կեղծիք է խոսում+,Որոնց աջ ձեռքը ստության աջ է+, 12  Եվ որոնք ասում են. «Մեր որդիները մեծացած մատղաշ տունկեր են+,Իսկ մեր դուստրերը պալատների քանդականախշ անկյունային սյուների են նման։ 13  Մեր շտեմարանները լիքն են, տեսակ-տեսակ մթերքներ են տալիս+։Մեր հոտերը բազմանում են հազարներով, մեկը տասը հազար է դառնում մեր փողոցներում։ 14  Մեր խոշոր անասունները ծանրացած են. չկա վնասվածք, չկա վիժում+,Եվ չկա ցավագին աղաղակ մեր հրապարակներում+։ 15  Երջանիկ է այն ժողովուրդը, որի վիճակն այսպիսին է»։ Մինչդեռ երջանիկ է ա՛յն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է+։

Ծանոթագրություններ