Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Ընտրել լեզուն Հայերեն

Սաղմոս 143։1-12

Դավթի սաղմոսը։ 143  Ո՛վ Եհովա, լսի՛ր իմ աղոթքը+,Ակա՛նջ դիր իմ աղաչանքին+։Քո հավատարմությամբ ու արդարությամբ պատասխա՛ն տուր ինձ+։   Դատավեճի մեջ մի՛ մտիր քո ծառայի հետ+,Որովհետև կենդանի եղողներից ոչ մեկը չի կարող արդար լինել քո առաջ+։   Թշնամին հալածեց իմ հոգին+,Կոխկռտեց իմ կյանքը գետնի վրա+,Ինձ խավարի մեջ բնակեցրեց վաղուց մեռածների պես+։   Ոգիս+ մաշվում է իմ ներսում,Սիրտս նվաղում է իմ մեջ+։   Հիշում եմ վաղուցվա օրերը+,Մտածում եմ քո բոլոր գործերի մասին+,Հաճույքով խորհրդածում եմ քո ձեռքերի գործերի շուրջ+։   Ձեռքերս դեպի քեզ եմ տարածում+.Հոգիս չորացած հողի պես ծարավ է քեզ+։ (Սելա)   Շտապի՛ր, պատասխանի՛ր ինձ, ո՛վ Եհովա+։Ոգիս արդեն մարում է+։Մի՛ ծածկիր երեսդ ինձանից+,Որ չնմանվեմ փոսն իջնողներին+։   Առավոտյան ինձ լսել տուր քո սիրառատ բարության մասին+,Որովհետև ես քեզ եմ ապավինում+։Իմացրո՛ւ ինձ այն ճանապարհը, որով պետք է գնամ+,Որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ հոգին+։   Ազատի՛ր ինձ իմ թշնամիներից, ո՛վ Եհովա+։Քեզ մոտ եմ ես պատսպարվել+։ 10  Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը+,Որովհետև դո՛ւ ես իմ Աստվածը+։Քո ոգին բարի է+.Թող որ այն առաջնորդի ինձ ուղղամիտների երկրում+։ 11  Հանուն քո անվան+, ո՛վ Եհովա, պահպանի՛ր իմ կյանքը+։Քո արդարությամբ+ հանի՛ր իմ հոգին նեղության միջից+։ 12  Թող որ քո սիրառատ բարությունը լռության մատնի իմ թշնամիներին+.Կործանի՛ր բոլոր նրանց, ովքեր թշնամացել են իմ հոգու դեմ+,Որովհետև ես քո ծառան եմ+։

Ծանոթագրություններ