Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոսներ 142։1-7

Մասքիլ*։ Դավթի սաղմոսը, երբ նա քարայրում էր+։ Աղոթք։ 142  Իմ ձայնով ես Եհովային օգնության կանչեցի+, Իմ ձայնով Եհովայից բարեհաճություն աղերսեցի+։   Նրա առջև իմ մտահոգությունը թափեցի+, Պատմեցի նրան իմ կրած նեղությունների մասին+,   Երբ ոգիս+ մաշվում էր իմ ներսում։ Այդ ժամանակ դու իմացար իմ ճանապարհը+։ Այն ճանապարհի վրա, որով ես գնում եմ+, Ծածուկ որոգայթ լարեցին իմ դեմ+։   Դեպի ա՛ջ նայիր և կտեսնես, Որ չկա մեկը, որ ինձ ճանաչի+։ Ապաստարանս կորավ ինձ համար+, Չկա մեկը, որ հետաքրքրվի իմ հոգու մասին+։   Ես քեզ օգնության կանչեցի, ո՛վ Եհովա+։ Ես ասացի. «Դո՛ւ ես իմ ապավենը+ Եվ իմ բաժինը+ ողջերի երկրում»+։   Ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաչանքին+, Որովհետև ես բոլորովին ուժասպառ եմ եղել+։ Ազատի՛ր ինձ իմ հալածողներից+, Որովհետև նրանք ուժեղ են ինձանից+։   Դո՛ւրս բեր իմ հոգին զնդանից+, Որպեսզի անունդ գովերգեմ+։ Թող իմ շուրջը արդարները հավաքվեն+, Որովհետև դու լավ ես վարվում ինձ հետ+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։