Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 140։1-13

Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ 140  Ազատի՛ր ինձ, ո՛վ Եհովա, չար մարդկանցից+,Պաշտպանի՛ր ինձ բռնություն գործող մարդուց+։   Նրանցից, ովքեր չար բաներ են ծրագրում իրենց սրտում+,Ովքեր ողջ օրը ինձ վրա են հարձակվում, ինչպես պատերազմում+։   Նրանք օձի պես սրում են իրենց լեզուները+,Եղջերավոր իժի թույն կա նրանց շուրթերի տակ+։ (Սելա)   Պահպանի՛ր ինձ, ո՛վ Եհովա, ամբարշտի ձեռքից+,Պաշտպանի՛ր ինձ բռնություն գործող մարդուց+,Նրանցից, ովքեր մտադրվել են ոտքերս սահեցնել+։   Մեծամիտներն ինձ համար որոգայթ են թաքցրել+Եվ ցանցի նման ճանապարհի եզրին պարաններ են տարածել+.Ծուղակներ են պատրաստել ինձ համար+։(Սելա)   Ես ասացի Եհովային. «Դու իմ Աստվածն ես+։Ակա՛նջ դիր, ո՛վ Եհովա, աղաչանքներիս ձայնին»+։   Ո՛վ Գերիշխան Տեր+ Եհովա, իմ փրկությա՛ն զորություն+,Դու պաշտպանեցիր իմ գլուխը կռվի օրը+։   Մի՛ գոհացրու, ո՛վ Եհովա, ամբարշտի ցանկությունները+,Թույլ մի՛ տուր, որ նրա դավադրություններն իրականանան, որպեսզի նա իրեն չմեծարի+։ (Սելա)   Ինձ շրջապատողների գլուխները+Իրենց իսկ շրթունքների չարությամբ թող ծածկվեն+։ 10  Թող որ այրվող ածուխներ թափվեն նրանց վրա+։Թող որ կրակը գցվեն+, ջրով լի փոսերի մեջ նետվեն, որ այլևս չկարողանան վեր ելնել+։ 11  Չարախոս մարդը* թող չհաստատվի երկրի վրա+։Բռնություն գործողին թող չարիքը հետապնդի՝ նորից ու նորից հարվածելով նրան+։ 12  Գիտեմ, որ Եհովան կպաշտպանի+Խեղճի դատը, արդարադատություն կգործադրի աղքատների համար+։ 13  Արդարև, արդարները կգովեն քո անունը+,Ուղղամիտները կբնակվեն քո երեսի առաջ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «զրպարտողը»։ Բռց.՝ «լեզվի մարդը»։