Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաղմոս 14։1-7

Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ 14  Անմիտն ասաց իր սրտում. «Եհովա չկա»+։ Նրանց գործերը կործանարար են+, նրանց արարքները՝ նողկալի։ Չկա մեկը, որ բարին գործի+։   Եհովան երկնքից նայեց մարդկանց որդիներին+՝ Տեսնելու, թե արդյոք կա՞ մեկը, որ հասկացողություն ունենա, մեկը, որ Եհովային փնտրի+։   Բոլորն էլ խոտորվեցին ճանապարհից+, բոլորն էլ միասին ապականվեցին+։ Չկա մեկը, որ բարին գործի+, Նույնիսկ մեկը չկա+։   Մի՞թե չարիք գործողների մեջ չկա մեկը, որ հասկացողություն ունենա+։ Նրանք հացի պես խժռում են իմ ժողովրդին+։ Նրանք չեն կանչում Եհովային+։   Մեծ սարսափով լցվեցին այնտեղ+, Քանի որ Եհովան արդարների սերնդի մեջ է+։   Կեղեքվածի խորհուրդը դուք ծաղրում եք, Որովհետև Եհովան է նրա ապաստանը+։   Երանի՜ թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը+։ Երբ Եհովան հետ դարձնի իր գերեվարված ժողովրդին+, Թող Հակոբը ուրախանա, թող Իսրայելը ցնծա+։

Ծանոթագրություններ